Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի․ «Լիդիան Արմենիա» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի․ «Լիդիան Արմենիա»

21:42 28.07.2020

Երեկ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց խումբը հերթական աղմուկի ու ապատեղեկատվության ալիքն էր բարձրացրել` շարունակելով արդեն երկու տարի տևող ապօրինության տրամաբանությունը՝ ուղղված օրենքի, պետության ու սեփական համայնքի բնակիչների դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան»։

««Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ Ամուլսարի տարածքում սկսվել են գույքագրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են ընկերության մասնագետները՝ Ջերմուկ համայնքից աշխատակիցների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ տարածքում գողությունների ու վանդալիզմի ենթադրյալ դրվագների հրապարակումից հետո Ամուլսարի ճանապարհը փակողների խումբը երեկ դրսևորեց առավել ագրեսիվ պահվածք՝ փորձելով ներխուժել Ամուլսարի տարածք ու խանգարել գույքագրման աշխատանքներին։ Հատկանշական է նաև, որ սեփական համայնքում օրինական աշխատանքով և ոչ թե կասկածելի աղբյուրներից սնվելով ճանապարհ փակելով ապրելու ցանկություն ունեցող իրենց իսկ համայնքի բնակիչներին ապօրինություն իրականացնողները անվանում էին «վարձկաններ»։

Հարկ ենք համարում նշել, որ այս իրավիճակը, երբ օրինական աշխատանքով զբաղված համայնքի բնակիչների հանդեպ պարբերաբար տեղի են ունենում նման ապօրինի ոտնձգություններ, հնարավոր է դարձել իրավապահ համակարգի երկամյա թողտվության, այս տարածքում օրենքի ու օրինականության բացակայության հետևանքով։ Երեկվա արհեստական աղմուկը ևս մեկ ապացույց էր, որ ճանապարհ փակողները չեն ներկայացնում համայնքը, ամեն ինչ անում են համայնքում անհարկի խժդժություններ ու բախումներ ստեղծելու համար։ Կարող ենք միայն ենթադրել, որ աղմուկը կապված է տարածքում ապօրինությունների բացահայտմանն ուղղված գույքագրման ու դրա հնարավոր արդյունքների հետ։ Նման պահվածքը նաև երեկ ոստիկանության ընդգծված կրավորականության հետևանք է, երբ սեփական համայնքում աշխատելու օրինական իրավունք ունեցող հարյուրավոր մարդկանց շահերը պաշտպանելու փոխարեն, տեղի ոստիկանությունը ապօրինություն իրականացնողների հանդեպ դրսևորում էր աննախադեպ հանդուրժողականություն, օրենքի, այդ համայնքների հարյուրավոր բնակիչների ապրելու, աշխատելու ու իրենց ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովելու իրավունքի հաշվին։

Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի։ «Լիդիանը» պատրաստ է սատարել իրենց համայնքում օրինական աշխատելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են օրենքի շրջանակներում ապահովել Հայաստանի քաղաքացիների այդ իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Գույքագրման աշխատանքները տարածքում շարունակվում են»,- ասված է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

09:15 09.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

09:00 09.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։  Վարորդը և ուղևորը […] ...

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

BACK_TO_TOP