10:26 29.07.2020
2019-ի հունվարից մինչև 2020-ի ապրիլը կատարվել է սարքերն այնպիսի վնասատու ֆայլերով վարակելու 22 հազար փորձ, որոնց անվանումներում հիշատակվել է Netflix-ը։ Ամենից հաճախ որպես խայծ օգտագործվել են «Շատ տարօրինակ գործեր», «Վեդմակ», «Սեռական դաստիարակություն», «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալները։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որի համաձայն՝ չարագործները հանրաճանաչ շոուների անվանումներն ավելացնում են գովազդային և վնասաբեր ծրագրեր, ինչպես նաև դրանք օգտագործում են ֆիշինգային գրոհների անցկացման համար։ Ընկերության գտած ֆայլերի թվում են տարբեր ֆունկցիոնալության տրոյական ծրագրեր, որոնք, օրինակ, թույլ են տալիս ջնջել կամ արգելափակել տվյալները, ինչպես նաև լրտեսման ծրագրեր, որոնց օգնությամբ կարելի է գողանալ օգտատերերի լուսանկարները և առցանց բանկինգի գաղտնաբառերը։
Բացի այդ, հայտնաբերվել է վնասաբեր և անցանկալի ծրագրային ապահովում, որն օգտագործում էր Ռուսաստանում հանրաճանաչ ծառայությունների և առցանց կինոթատրոնների՝ КиноПоиск HD-ի, Okko-ի, IVI-ի անվանումները
«Օգտատերերն ավելի ու ավելի ակտիվ են յուրացնում հոսքային հեռարձակման ծառայությունները։ Համավարակի ժամանակաշրջանում առցանց կինոթատրոնների նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ էր, քանի որ այդ ռեսուրսներից շատերը անվճար հասանելիություն էր տալիս մեծ քանակով ֆիլմերի և սերիալների։ Չարագործները ձգտում են օգուտ ստանալ նման հարթակների հանրաճանաչությունից։ Այդ պատճառով մենք ցանկանում են հիշեցնել, որ ավելի լավ է սերիալները և ֆիլմերը դիտել պաշտոնական հարթակներում»,- նշում են ընկերության փորձագետները։
Վնասաբեր ծրագրաշարի բախվելու ռիսկը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հոսքային հեռարձակման ռեսուրսներ մտնել միայն պաշտոնական կայքերի կամ հավելվածների միջոցով, ֆայլեր չներբեռնել ոչ պաշտոնական ռեսուրսներից և տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, որը բազմակողմանի պաշտպանություն է տրամադրում բոլոր տիպի սարքերի համար։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:48 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...