Բանալին միտումնավոր թողել է փականի մեջ. մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած խոշոր գողությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+33.09 oC

Բանալին միտումնավոր թողել է փականի մեջ. մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած խոշոր գողությունից

19:17 09.01.2018

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքից։

Նախնական քննությամբ պարզվել է, որ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Երևանի մի բնակչի հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներինն Երևանի բնակիչը գնացել է Վանաձոր, ուսումնասիրել և ծանոթացել հիշյալ մասնաճյուղի տարածքին և դրամապահոցին, ապա կառավարչից վերցրել նրա մոտ գտնվող դրամապահոցի երկու փականներից մեկի բանալին ու կրկնօրինակել այն:

2017թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, կառավարիչը մասնաճյուղի գանձապահից վերցրել է վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկրորդ փականի բանալին, այն դրել փականի մեջ՝ պատրանք ստեղծելով իբր փակել է փականը՝ իրականում բաց թողնելով այն:

Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչը  դրամապահոցից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդեր եւ առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, Երեւանի բնակիչը, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:

Կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված գումարի և զարդերի մի մասը՝ 90.600.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության ոսկյա զարդեր՝65 փաթեթում, ինչպես նաև՝ 803.000 հազար ՀՀ դրամ և 4.854 ԱՄՆ դոլար։

Կառավարիչն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Հունվարի 8-ին քննիչը որոշում է կայացրել Երեւանի բնակչին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:45 06.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

12:30 06.08.2025

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

12:11 06.08.2025

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...

SHANTNEWS

12:00 06.08.2025

SHANTNEWS

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

11:57 06.08.2025

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին  ժամը 12:00-20:00-ն  կդադարեցվի   ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

11:45 06.08.2025

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...

BACK_TO_TOP