Շիրակի մարզում նորածին երեխայի ապօրինի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում նորածին երեխայի ապօրինի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ

10:03 30.07.2020

Շիրակի մարզի  դատախազության կողմից  իրականացվող  դատախազական պատշաճ հսկողության  ներքո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության  Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական  համակարգված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  2018 թվականի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհին իր նորածին երեխային 1.200.000 ՀՀ դրամի  դիմաց վաճառել է Երևան քաղաքի բնակիչ ամուսիններին։

Իրականացված հետաքննության արդյունքում ձեռք  են բերվել արժանահավատ տվյալներ առ այն, որ 1992 թվականին ծնված Արմավիրի մարզի բնակչուհին, փաստացի  ամուսնական կապի  մեջ է գտնվել Գյումրի քաղաքի 1989 թվականին ծնված բնակչի հետ, և վերջինիս ՌԴ-ում  գտնվելու ընթացքում՝ 2018թ. օգոստոսի 20-ին, ծննդաբերել է աղջիկ երեխայի, որից հետո ամուսնուն և  սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել  այն մասին,  որ երեխան մահացել է: Այնինչ  երեխային  իր  մոր  օգնությամբ  1.200.000 ՀՀ դրամի  դիմաց վաճառել է Երևան քաղաքում  բնակվող  ամուսնական  զույգի:

Պարզվել  է նաև, որ երեխայի  մայրը և Երևան քաղաքի բնակիչը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններ  երեխայի հայրության վերաբերյալ և այդ կերպ կարողացել են գրանցել երեխայի  հայրության ճանաչման կեղծ փաստը։

Նկատի ունենալով, որ  նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են եղել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու հանցագործությունների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և 169.1-րդ հոդվածով քրեական  գործ հարուցելու  մասին որոշում:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը

15:44 09.07.2025

Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:35 09.07.2025

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

15:23 09.07.2025

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

15:15 09.07.2025

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

Իրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

15:07 09.07.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...

SHANTNEWS

15:00 09.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP