Արգենտինայում ՀՀ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտության ծագմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Արգենտինայում ՀՀ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտության ծագմանը

13:23 30.07.2020

Արգենտինայում (համատեղության կարգով՝ Ուրուգվայում, Չիլիում, Պերուում, Պարագվայում) ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել La Nación պարագվայական օրաթերթին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի նախաբանում  նշվում է, որ հուլիսի 12-ից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում լարված իրավիճակ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արևելքում: La Nación-ի հետ հարցազրույցի ընթացքում դեսպան Էսթերա Մկրտումյանն անդրադարձել է հակամարտության ծագմանը և նշել, որ ստեղծված իրավիճակը սպառնում է ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված երկրների, այլև ողջ Մերձավոր Արևելքի կայունությանը:

Հարց. Ի՞նչպես է ծագել հակամարտությունը, որի արդյունքում հայկական գյուղերը նոր հարձակման են ենթարկվել:
Էսթերա Մկրտումյան. Հակամարտությունը սկսվել է Խորհրդային միության փլուզումից տարիներ առաջ: 1988-ի փետրվարին Հարավային Կովկասի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը սահմանադրական որոշում կայացրեց` Խորհրդային Ադրբեջանի իրավասությունից Խորհրդային Հայաստանի իրավասության տակ անցնելու պահանջով: Այդ ինքնավար մարզի բնակչությունը հիմնականում հայ քրիստոնյաներ էին: Հազարամյակներ շարունակ այս շրջանում հայերը մեծամասնություն են եղել: Ադրբեջանի բռնի արձագանքն ողջ երկրի տարածքում հանգեցրեց հայ քրիստոնյաների նկատմամբ էթնիկ զտման և ցեղասպանության հեռանկարով մի շարք հետապնդումների և ջարդերի: Ադրբեջանը, որի բնակչությունը թուրքական ինքնություն ունի, դավանում է իսլամ և կրում է նույն լեզուն ու մշակույթը, ինչ Թուրքիան, մշտապես վայելում է վերջինիս անվերապահ աջակցությունը: Հայերը, հանուն իրենց ինքնորոշման իրավունքի, ոտքի ելան իրենց շրջանի ինքնապաշտպանության համար և կարողացան հռչակել Լեռնային Ղարաբաղի անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին` ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ: Սկսվեց պատերազմ, որի պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին, և դրանից հետո, 1994-ի մայիսին Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ստորագրեցին զինադադարի պայմանագիր, որը վերահսկվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից: Այդ նույն կազմակերպությունը հիմնեց Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի` որպես ԵՄ ներկայացուցչի համանախագահությամբ, որն ավելի քան 25 շարունակ մեծ ջանքեր է ներդնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վարման համար: Մյուս կողմից, սա միակ հակամարտությունն է, որի բանակցային գործընթացում ներգրավված են ՄԱԿ-ի միջազգային մանդատով օժտված և վերջինիս հովանու ներքո գործող միջնորդ կազմակերպությունները: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, իր պատերազմական հռետորաբանության և սպառազինման մրցավազքին զուգահեռ, մշտապես խախտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ հրադադարը: Սակայն հուլիսի 12-ից Ադրբեջանի հարձակումներն ուղղված են Հայաստանի հետ անմիջական սահմաններին, Տավուշի մարզում` հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Հարց. Կա արդյո՞ք Հայաստանի ատոմակայանի վրա հարձակման սպառնալիք:
Էսթերա Մկրտումյան. Այո, թեև կարող է անհավանական թվալ: Ատոմակայանների վրա հարձակման սպառնալիքի նախադեպեր չկան, քանի որ նման աղբյուրները ծառայում են էլեկտրական էներգիայի արտադրության համար: Զուտ պատկերացում կազմելով թե ինչպիսին կլինի նման հարձակման հետևանքով բնապահպանական և մարդասիրական աղետը` միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքների առումով: Այդ երկիրը կանգնած է ներքին լուրջ խնդիրների առաջ: Այն կառավարվում է դինաստիայի ռեժիմով, որը չի հարգում ժողովրդավարության և մարդու իրավունքների կանոնները, իսկ եկամտի հիմնական աղբյուրի` նավթի գնի անկման արդյունքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները հանգեցրել են նրան, որ երկրի ղեկավարությունը ժողովրդական դժգոհության ալիքը շեղում է դեպի արտաքին այնպիսի խնդիրներ, որոնք խթանում են ազգայնական տրամադրությունները:

Հարց. Կան արդյո՞ք իրավիճակի էսկալացիայի մտավախություններ:
Էսթերա Մկրտումյան. Զինված ուժերի տրամադրության տակ առկա ամենաժամանակակից զինատեսակները միջազգային հանրության մոտ մշտապես մտավախություն են առաջացնում իրավիճակի առավել սրման առումով: Խնդիրն առավել սուր է Թուրքիայի բացահայտ աջակցությամբ. վերջինս, իր նախագահի, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջոցով վերահաստատել է Ադրբեջանին իր լիակատար և անվերապահ համերաշխությունը: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` կոտորելով մեկ միլիոն հայ քրիստոնյաների. մարդկության դեմ հանցագործություն, որը մինչ օրս Թուրքիան չի ճանաչել:

Հարց. Ինչպե՞ս կարող եք բացատրել ռազմական այդ ներխուժումը Կովիդ-19 համավարակի համատեքստում:
Էսթերա Մկրտումյան. Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ամբողջովին հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ողջ աշխարհում համընդհանուր հրադադար հաստատելու վերաբերյալ վերջերս արված կոչին: Միջազգային հանրությունը, որին ներկայացնում է Մինսկի խումբը, համանախագահող երկրների ակտիվ մասնակցությամբ զգալի ջանքեր է գործադրում` ի նպաստ ռազմական գործողությունների դադարեցման: Ֆրանցիսկոս պապը նույնպես կոչ է արել խաղաղություն հաստատել հայ-ադրբեջանական սահմանին:

Հարց. Ո՞րն այս ճգնաժամի հետ կապված է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը:
Էսթերա Մկրտումյան. Դիրքորոշումներն անձնական չեն, սակայն այն երեք երկրները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ խաղաղ բանակցություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ն, լիովին միակարծիք են հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ միջոցներով հասնելու անհրաժեշտության առումով` պահպանելով երեք հիմնարար սկզբունքները` խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից և ուժի կիրառումից, հարգել ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները:

Հարց. Այս հակամարտությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում:
Էսթերա Մկրտումյան. Այս հակամարտությունը սպառնում է ոչ միայն ներգրավված երկրների, այլ նաև ողջ տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի անվտանգության հաստատմանը: Սա նաև Թուրքիայի ռազմաքաղաքական ծավալապաշտական քաղաքականության մաս է կազմում, քանի որ վերջինս ոչ միայն ռազմական գործողություններ է իրականացրել հարևան երկու երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը, այլ նաև վերջերս զինված ուժեր է ուղարկել Լիբիա` այդպիսով ապակայունացնելով Միջերկրական ծովի արևելյան հատվածը: Հակամարտության հետևանքները կախված են իրավասու մարմինների կողմից՝ հետագայում անկանխատեսելի հետևանքներով հակամարտության ծավալումից խուսափելուն ուղղված ջանքերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

17:10 09.07.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

17:05 09.07.2025

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

17:00 09.07.2025

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

16:52 09.07.2025

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:45 09.07.2025

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...

Հրդեհ Վեդի քաղաքում

16:36 09.07.2025

Հրդեհ Վեդի քաղաքում

Հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...

BACK_TO_TOP