13:51 30.07.2020
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով․
«Հարգելի՛ քաղաքացիներ
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝
Երևանի ՀՔԲ – [email protected]
Կոտայքի ՀՔԲ – [email protected]
Սևանի ՀՔԲ – [email protected]
Կապանի ՀՔԲ – [email protected]
Գորիսի ՀՔԲ – [email protected]
Աշտարակի ՀՔԲ – [email protected]
Վանաձորի ՀՔԲ – [email protected]
Արմավիրի ՀՔԲ – [email protected]
Արտաշատի ՀՔԲ – [email protected]
Իջևանի ՀՔԲ – [email protected]
Մարտունու ՀՔԲ – [email protected]
Վայքի ՀՔԲ – [email protected]
Գյումրու ՀՔԲ – [email protected]
Ճանապարհային ոստիկանության ծառայության այլ գործառույթների (վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները բողոքարկել և այլն) վերաբերյալ դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:
Բոլոր դեպքերում պարտադիր է նշել դիմողի կոնտակտային տվյալները:
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար»:
15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...
15:15 09.07.2025
ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներովԻրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...
15:07 09.07.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...