11:23 10.01.2018
Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններով, ինչպես նաև գործող օրենքի կիրառման ընթացքում նկատված խնդիրներն ու բացթողումները կարգավորելու նպատակով:
ՀՀ նոր Սահմանադրությունը արգելում է բժշկության և կենսաբանության ոլորտներում եվգենիկական փորձերը (այսինքն՝ մարդու մարմնի տարբեր մասերի սելեկցիան, կատարյալ կամ գերմարդ ստեղծելու նպատակով): Եվգենիկական փորձեր առաջին անգամ մարդկության պատմության մեջ զանգվածաբար իրականացվել են նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Սահմանադրության այդ դրույթներից ելնելով էլ փոփոխություններ են կատարվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում, ըստ որի`սահմանվել է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու վերաբերյալ արգելք:
Եվրոպական երկրներում եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը քրեորեն պատժելի ծանր հանցագործություններ են համարվում, և բավականին խիստ պատիժներ են նախատեսված: Օրինակ՝ Ֆրանսիայում մարդու լավասերման, այսինքն՝ սելեկցիայի նպատակով իրականացրած եվգենիկական փորձերը պատժվում են 30 տարի ազատազրկմամբ և յոթ ու կես միլիոն եվրոյի չափով տուգանքով:
ՀՀ գործող քրեական օրենսգրքում եվգենիկական փորձերի և մարդու կլոնավորման համար ոչ միայն պատժաչափեր սահմանված չեն, այլև չկան նման հանցատեսակներ: Փաթեթով առաջարկվում է ուղղել այդ բացը և նմանօրինակ հանցագործությունների համար սահմանել խիստ պատժաչափեր:
Ներկայացված փաթեթով առաջարկվում է ՀՀ «Քրեական օրենսգրքում» սահմանել հետևյալ պատժատեսակներն ու պատժաչափերը՝
1.Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի ձեռք բերումը, փոխանցումը, ինչպես նաեւ իրացումը`
Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով, նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ`յոթից ինը տարի ժամկետով: Իսկ եթե արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով`կպատժվի իննից տասներկու տարի ազատազրկման ժամկետով:
2. Եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիա) ուղղված ցանկացած գործողություն կատարելը`
Պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով, նույն արարքը, որը կատարվել է՝
1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կամ
2) անչափահասի նկատմամբ կամ
3) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով, իսկ անզգուշությամբ առաջացրած ծանր հետևանքների դեպքում պատիժ կսահմանվի յոթից տասներկու տարի ժամկետով:
3.Մարդու վերարտադրողական կլոնավորում
Մարդու վերարտադրողական կլոնավորումը`մահացած կամ ողջ մարդու արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպը ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելը պատժվում է ազատազրկմամբ` վեցից ութ տարի ժամկետով, իսկ եթե այդ արարքը կատարվել է
1) կլոնավորված էակի մարմնի մասերը կամ օրգանները կամ հյուսվածքները օգտագործելու նպատակով կամ
2) շահադիտական նպատակով կամ
3) կազմակերպված խմբի կողմից կամ
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով:
Բոլոր այդ երեք պատժատեսակներով դատապարտված անձինք նաև առավելագույնը երեք տարի ժամկետով կզրկվեն որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և չեն կարող զբաղեցնել որոշ պաշտոններ:
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...