Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում 10 ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում 10 ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով

20:52 30.07.2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյաների ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ազատումներն այսպես մեկնաբանեցին հանձնակատարի գրասենյակից:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հուլիսի 28-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել են վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը պաշտոնյաներ: Մասնավորապես զբաղեցրած պաշտոնից ազատվել են գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Բահատուրի Ավանեսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Շավարշի Դանիելյանը, գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Ռաֆիկի Սահակյանը, Սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ  Վաղինակ Անուշավանի Վարդանյանը,
Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Միխայելի Արշակյանը, Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հովհաննեսի Դավթյանը:

Զբաղեցրած պաշտոնից ազատվել են նաև հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Ռազմիկի Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Կարենի Անտոնյանը, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Արտաշեսի Շագոյանը ու Հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Ալբերտի Գևորգյանը:

e-gov.am-ում հրապարակված ազատման որոշումների մեջ մասնավորապես նշված է, որ զբաղեցրած պաշտոններից ազատելու որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով մասնավորապես սահմանվում է, որ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է հաստիքների և (կամ) սույն օրենքի 23-րդ հոդվածով (Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության ժամանակ) սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի կրճատումը:

Վարչապետի մի քանի այլ որոշումներով հանձնակատարի գրասենյակում կատարվել են վերանշանակումներ: Մասնավորապես որոշվել է ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Արամ Գրիգորի Ամիրզադյանին իր հաստիքային միավորով տեղափոխել հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչություն և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության պետի պաշտոնում։ Գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անուշ Արամի Պետրոսյանն իր հաստիքային միավորով տեղափոխել  է հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության օրենսդրական նախաձեռնությունների բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակվել օրենսդրական նախաձեռնությունների բաժնի պետի պաշտոնում։ Սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Սարգիս Հակոբի Ալեքսանյանը 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակվել  է գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետի պաշտոնում։ Մյուս որոշմամբ՝ գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանը իր հաստիքային միավորով տեղափոխել է գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետի պաշտոնում։

Արամ Ամիրզադյանի, Անուշ Պետրոսյանի և Հովհաննես Պետերոսյանի վերանշանակումները որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով նրանց գրավոր համաձայնությունը: 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ կառուցվածքային փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողն իր հաստիքային միավորով կարող է տեղափոխվել կառուցվածքային փոփոխության չենթարկվող կառուցվածքային ստորաբաժանում՝ հավասարազոր կամ ցածր քաղաքացիական ծառայության պաշտոնի՝ իր համաձայնությամբ:

Սարգիս Ալեքսանյանի վերանշանակման որոշումը կայացվել է՝ մասնավորապես ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով ու 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Սարգիս Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը: 23-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանվում է, որ համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է մինչև վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի` իր համաձայնությամբ, բացառությամբ առաջխաղացման դեպքի: Առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, և հայտարարվում է մրցույթ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

BACK_TO_TOP