Դատարան է ուղարկվել Շիրակի պետական համալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Դատարան է ուղարկվել Շիրակի պետական համալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործը

14:31 31.07.2020

Ավարտվել է Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում առերևույթ պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախնական քննությունը:

Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Ս.-ն, 2018-2019թթ. ուսումնական տարվա ընթացում հանդիսանալով ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր, հրամանով մինչև 2019թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը ստանձնել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտի պարտականություններ՝ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ:

Պարզվել է, որ ուսումնական նշված տարվա համար հաստատված դասաբաշխմամբ 2-րդ կիսամյակում, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության առկա 1-ին կուրսում նա պարտավորված է եղել դասավանդել ընդհանուր 66 դասաժամ, մինչդեռ դրա շրջանակներում իր վրա դրված՝ դասախոսությունները, գործնական պարապմունքները և ստուգումները չի կատարել: Դասաբաշխմամբ իր վրա դրված պարտավորությունները այլ աշխատակցին փոխանցելու ուղղությամբ իրավական գործընթաց ձեռնարկելու փոխարեն նա բանավոր համաձայնության է եկել մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մ.-ի հետ՝ դրանք իր փոխարեն կատարելու շուրջ, ինչը վերջինս իրականացրել է: Այդ պայմաններում Ե. Ս.-ն ստորագրելով կեղծել է հիշյալ կուրսի՝ պաշտոնական  փաստաթուղթ հանդիսացող դասամատյանը՝ դասաբաշխմամբ իր վրա դրված պարտավորությունները փաստացի կատարվելու պատրանք ստեղծելով:

Այնուհետև, նշված կուրսի ուսանողների 2019թ. 2 միջանկյալ ստուգումները Վ. Մ.-ի կողմից իրականացվելու պայմաններում նա ստորագրելով կեղծել է նաև բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության «Ֆիզիկա» առարկայի առկա 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի բազմագործոնային գնահատման տեղեկագիրը և այն հանձնել ֆակուլտետի դեկան Բ. Պ.-ին: Վերջինս, տեղեկացված լինելով Ե. Ս.-ի կողմից հիշյալ պարտավորությունները չկատարելու մասին, իր ստորագրությամբ և ֆակուլտետի կնիքով հաստատել է այն:

Այնուհետև, Ե. Ս.-ն, դասաբաշխմամբ իր վրա դրված վերոհիշյալ ծանրաբեռնվածությունը չկատարելու փաստը քողարկելու նպատակով, 2019թ. հուլիսին իր ստորագրությամբ կեղծել է նաև 2018-2019թթ. ուստարվա «Դասախոսի աշխատանքի անհատական պլան» կոչվող փաստաթուղթը, որում ներառված են եղել բովանդակությամբ կեղծ տվյալներ դասաբաշխմամբ իր վրա դրված 383 ժամ ծանրաբեռնվածությունը վերջինիս կողմից ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ, որը նա ներկայացրել է ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին, դեկանին, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորին, գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենին, ովքեր հաստատել են այն:

Հիշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նշված  ժամանակահատվածում  բուհի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պաշտոնն զբաղեցնող Ե. Ս.-ին, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մ.-ին և բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Բ. Պ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ հուլիսի 31-ին ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

15:23 09.07.2025

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

15:15 09.07.2025

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

Իրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

15:07 09.07.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...

SHANTNEWS

15:00 09.07.2025

SHANTNEWS

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է.  Ժաննա Անդրեասյան

14:57 09.07.2025

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

14:48 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

BACK_TO_TOP