20:35 31.07.2020
Հուլիսի 30-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել էր «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր ելույթի սկզբում ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորանք էր ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող, իսկ մեկ այլ զինծառայող վիրավորվել էր։
Այնուհետև, դեսպանը տեղեկացրեց ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մասին, շեշտելով, որ այդ բոլոր գործողություններն իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից մի քանի օր հետո, որում համանախագահները ընդգծել էին հրադադարը խստիվ պահպանելու կարևորությունը և կոչ էին արել զերծ մնալ որևէ սադրիչ գործողություններից։ Հետևաբար, հայկական կողմը նշված համատեղ զորավարժությունները դիտում է որպես համատեղ սադրանք՝ ուղղված տարածաշրջանում լարվածության ավելացմանը։ Այս առումով դեսպան Պապիկյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է լարվածության թուլացմանը և խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։
Անդրադառնալով Թուրքիայի դերին, դեսպանը նշեց, որ առանց այդ երկրի անվերապահ աջակցության Ադրբեջանն ի վիճակի չի լինի երկարատև ժամանակահատվածում Հայաստանի սահմանին պահպանել լարվածությունը։ Եվ այս նկատառումներից ելնելով՝ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը և ռազմատենչ պահվածքին՝ ուղղված մասնավորապես Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ընդհանրապես։
Հայաստանի դեմ ուղղված Թուրքական վարքագծի մասին է վկայում վերջինիս լայնածավալ ներգրավվածությունը Նախիջևանում։ Չի կարելի անտեսել նաև Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներում. Թուրքիան միակ երկիրն էր որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրությանը։
Այնուհետև դեսպան Պապիկյանը ներկայացրեց Թուրքիայի իշխանությունների՝ նախագահ Էրդողանի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կողմից արված հայտարարությունները, որոնք կտրուկ տարբերվում էին միջազգային հանրության պատասխանատու դերակատարների կողմից արված հայտարարությունների տոնայնությունից և բովանդակությունից։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թուրքիայի նման հայտարարութունները բացի լարվածությունը խրախուսելուց վկայում են նաև Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրի տարածաշրջանային նկրտումների մասին, որոնք Թուրքիայի ղեկավարությունը փորձում է հիմնավորել այսպես կոչված «պատմական առաքելությամբ»։ Հայաստանի և հայ ժողովրդի համար այս մոտեցումները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, և առաջացնում են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների մտահոգությունը։
Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Թուրքիայի վարքագծին ԼՂ հակամարտության առումով։ Նա, մասնավորապես, նշեց, որ այդ երկիրը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այնուամենայնիվ մշտապես ապակառուցողական դերակատարություն է ունեցել։ Թուրքիայի անթաքույց աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներին և այդ երկրի սադրիչ ու միակողմանի պահվածքը վնասում են խաղաղ գործընթացին և վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։
Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 29-ին շրջանառած ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին Թուրքիայի Հանրապետության տեսչությունների կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցության հարցին։ Այս առումով դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը տարիներով ընդունել է նման տեսչական այցելությունները, որոնք հիմնականում անցկացվել են Հայաստան և Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ հակահայկական վարքագիծը, ինչպես նաև ստեղծված պայմաններում տեղեկատվության զգայունությունը Հայաստանի և Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման առումով, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել դադարեցնել ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստան թուրքական ռազմական տեսչական այցելությունները։
Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը վերահաստատում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմների կարևորությունը, որպես կանխատեսելիության, թափանցիկության և հաշվետվողականության կարևորագույն գործիք՝ պայմանով, որ դրանք կիրառվում են այդ մեխանիզմների ոգուն համահունչ։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...
13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...