11:00 01.08.2020
Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Ժողովն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով Պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները:
Ժողովի նիստի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի դրույթների համաձայն, Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:
Թեկնածուների ամփոփիչ ելույթներից և հարցուպատասխաններից հետո, դատավորներն իրականացրեցին քվեարկություն, որի արդյունքների ամփոփմամբ արձանագրվեց՝ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ 145 ձայնով:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ 97 ձայնով:
Ընտրության արդյունքներով Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյան ՝ 4 տարով, Դավիթ Հակոբյան՝ 3 տարով, դատավոր հանդիսացող անդամներ՝
1) Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյան,
2) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան,
3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արման Հովհանիսյան, Հովիկ Շահնազարյան,
Մերի Համբարձումյան, Լիլիթ Կատվալյան:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝ դատավոր չհանդիսացող անդամներ՝ Աշխեն Ղարսլյան, Անահիտ Մանասյան, դատավոր հանդիսացող անդամներ՝
1) Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյան,
2) Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյան,
3) Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյան:
Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել դատավոր չհանդիսացող անդամներ՝ Գաբրիել Պետրոսյան, Հասմիկ Հարությունյան, դատավոր հանդիսացող անդամներ՝
1) ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյան,
2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Մարգարիտա Հարթենյան և Նորա Կարապետյան,
3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյան և Ջոն Հայրապետյան:
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...
10:00 09.07.2025
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումըԵվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...