Հիմնանորոգվում է Արմավիր գյուղական համայնքից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Հիմնանորոգվում է Արմավիր գյուղական համայնքից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը

12:24 03.08.2020

Ընթանում են Տ-3-11/Հ-15/ (Արմավիր գյուղ) Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա- Մ-5 ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։

Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը նկատում է‚ որ իրենց համայնքով անցնող ճանապարհը վերանորոգվել էր խորհրդային տարիներին։ Նրա խոսքով՝  Արմավիրը և հարակից համայնքներն այս ճանապարհի միջոցով կապվում են շուկաների‚ մարզկենտրոն Արմավիրի‚ մայրաքաղաքի հետ։ Բարեկարգ ճանապարհը սոցիալական շատ խնդիրներ կլուծի այդ տարածքի բնակիչների համար։

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն‚ աշխատանքների պայմանագրային արժեքն է 182 միլիոն ՀՀ դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

11:25 09.07.2025

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

Առնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

BACK_TO_TOP