Ամուլսարում ճանապարհը բացվեց․ ակցիան կշարունակվի վաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+21.09 oC

Ամուլսարում ճանապարհը բացվեց․ ակցիան կշարունակվի վաղը

23:24 04.08.2020

Ամուլսարի պահապանները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ակցիան, գիշերը գնալ տուն, խնայել ուժերը, խուսափել մրսելուց, հանգստանալ, վաղը դարձյալ վերադառնալ ու փակել Ամուլսարի ճանապարհը:

Մինչ այս որոշումը, Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը մոտեցել է ակցիայի մասնակիցներին ու հայտնել, որ սկսում են հարկադրաբար բացել ճանապարհը, ցանկացողները կարող են գիշերը տարածքում անցկացնել, բայց բաց ճանապարհի պայմաններում: Ճանապարհի բացելն անհրաժեշտ է, որպեսզի տարածք եկած կանայք ու երեխաները կարողանան տուն հասնել:

Հիշեցնենք, որ Ամուլսարի տարածքում  իրավիճակը լարվել է վաղ առավոտից:

«Լիդիան Արմենիան» կարծես թե մերժել է Ամուլսարի պահապանների փոխզիջման գնալու առաջարկը: Ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենք չեն պահանջի վերադարձնել հանված վագոն-տնակը հին տեղը, եթե Լիդիանը իր բերած տնակները 30 մետր հետ դնի փողոցից: Երբ հավաքվածները լսել են մերժման մասին, որոշել են հրելով հետ տանել ընկերության պահնորդների տնակները, ոստիկանները պատ են կազմել դա թույլ չտալու համար, դարձյալ հրմշտոց է արձանագրվել: Ակցիայի մասնակիցներին առաջարկվել է կառավարության ներկայացուցիչների հետ հերթական քննարկմանը գնալ:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը նաև հիշեցրել է, որ հողհատկացման մասով քրեական գործ է հարուցված: Ազիզյանն առաջարկել է սպասել խնդրի իրավական լուծմանը:

Ամուլսարի տարածքից 10 անձ է բերման ենթարկվել. այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածն է: Այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ոստիկանությունից չեն մանրմասնել, թե ովքեր են բերման ենթարկվածները: Ամուլսարի տարածքից ստացվող կադրերից երևում է, որ բերման ենթարկվածների թվում են թե՛ բնապահպանները, թե՛ պահնորդներ:

Որոշ մասնակիցների ինքնազգացողությունն է վատացել, նրանց շտապօգնությունն առաջին բուժօգնություն է տրամադրել: Արձանագրվել է նաև ոստիկանության աշխատակցին հարվածներ հասցնելու դեպք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP