19:16 18.06.2018
«Աններելի մեղք է, որևէ հայ մարդ լրացուցիչ բան չի կարող ասել, բայց պետք է մեղքը նայել այն համակարգի մեջ, որը մարդկանց դարձրեց էդպիսին, որովհետև մինչև 1999 թվականը Մանվել Գրիգորյանը ո՛չ պատգամավոր էր, ո՛չ «ջիպեր» ուներ, ո՛չ անգամ Էջմիածնում տուն ուներ, ո՛չ էլ ԵԿՄ վարչության նախագահ էր: Նա Հորադիսում էր՝ Երևանից 200-300 կմ հեռու: Այնտեղ սահման էր պահում: Հոկտեմբերի 27-ից հետո էր, որ Մանվել Գրիգորյանը եկավ Երևան: Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին գեներալ-լեյտենանտի կոչում տվեց, պաշտպանության նախարարի պաշտոն, ինչի արդյունքում ինձ ազատեց վարչապետի պաշտոնից, հետո հայտարարեց, թե փողի վրա նստած փող ենք ման գալիս: Ու այսպես ամբողջ ազգը սկսեց փողի վրա նստած փող ման գալ»,- խոսելով Մանվել Գրիգորյանի առանձնատանը նախօրեին ԱԱԾ բացահայտւմների մասին՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զավենի Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ «Երկրապահ» կամավորականների մեջ կան շատ-շատ ջինջ ու պայծառ տղաներ, որոնք էս վերջին Ապրիլյան պատերազմի ժամանակ հասան զինվորներին, ոգևորեցին զինվորներին: Ու կան շատերը, որոնք շատ-շատ հարստացան թե՛ բանակում փող աշխատելով, թե՛ կոչումներ ստանալով:
«Կարծում եմ, որ բանակում աշխատած անձանց անձնական սեփականությունը պիտի ստուգվի, ճշտվի: Ինձ համար շատ բան պարզ չէ՝ Մանվել Գրիգորյանն օնկոլոգիական հիվանդ է, թոքի 50 տոկոսը հեռացված է, ունի նաև դիաբետ, խտացրած կաթ ուտել չի կարող: Մարդը, որը քիմիաթերապիա է անցել, կյանքի ու մահվան եզրին է, իր համար գնահատականերն ու արժեքները բացարձակ այլ պիտի լինեին: Էդ կարգի մարդը պիտի գիշեր-ցերեկ Աստծուն աղոթի: Զինվորի հագուստը, ուտելիքը բերել է, որ ի՞նչ անի»,- ասել է Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:27 20.05.2025
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցերՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:12 20.05.2025
Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։ Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու գավաթը: Այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև […] ...
21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...
20:48 20.05.2025
ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...
20:38 20.05.2025
Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ ԹորոսյանԱրման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...
20:31 20.05.2025
Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...