20:53 06.08.2020
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում մեկնարկել են բնակարանաշինական ծրագրի իրականացման աշխատանքները:
Հիշեցնենք, որ կառավարությունը Շիրակի մարզի 8 գյուղերում 59 ընտանիքի համար խոստացել էր տուն կառուցել: Դրանցից 28-ը նախատեսվում է իրականացնել Ջրաձոր գյուղում, որտեղ, Կապսի ջրամբարի շինարարությամբ պայհմանավորված, դեռ շինաշխատանքներ չեն սկսվել:
Մյուս գյուղերում նախատեսվում է երկրաշարժից կորցրած բնակմակերեսի չափով տների կառուցում, կամ կիսակառույցների շինարարություն: Առաջին շինաշխատանքները մեկնարկել են Սառնաղբյուր գյուղում: Այստեղ 8 ընտանիք է ծրագրի շահառու, որոնցից 6-ի համար հիմքից նոր տուն է կառուցվում, իսկ 2-ի դեպքում կիսակառույցների շինարարությունն է ավարտին հասցվում:
Սառնաղբյուրի բնակիչ Կարապետ Ալեքսանյանը ծանոթ-բարեկամներով շինարարական բրիգադ է կազմել ու սկսել են իր տան կառուցումը, որը կիսատ էր թողել: Այս շինարարության շարունակությունը նա ձեռնարկել էր դեռևս 4 տարի առաջ: Պետական բնակարանաշինական ծրագրում նրա հերթը հասել է այն ժամանակ, երբ միայն ներքին հարդարման աշխատանքներն են մնացել:
Տանը, առանց որևէ բան փոխելու, ծրագրի պատասխանատուները հաշվարկել են ու անհրաժեշտ շինանյութ հատկացրել: Շինանյութի որակի ու գնի և տանտիրոջ ցանկությունների միջև անհամաձայնություն կար:
Պետական ծրագիրը կոնկրետ նախահաշվով է ծախսերը կատարում, տանտերն էլ ավելի լավ ու թանկ շինանյութ է ուզում:
« Իմ տունը գրեթե պատրաստ է: Տանիք, դուռ, լուսամուտ, ամեն ինչ արված է, մնացել է ներքին հարդարումը: Օրինակ՝ սալիկներ եմ առաջարկել: Դրանց արժեքը 4000 դրամ է, ասում են՝ թանկ է: Ես առաջարկում եմ 70 հազար դրամ արժողությանբ դուռ տեղադրել, ասում են՝ թանկ է, պետք է տեղադրվի 30 հազար դրամանոց դուռ: Հիմա չեմ հասկանում ավելի էժան է հիմքից տուն կառուցելը, թե ներքին հարդարում կատարելը: Իմ տանը նախագծային որևէ փոփոխություն չի արվել, քանի որ ամեն ինչ պատրաստ է»,-Shantnews-ի հետ զրույցում ասել է Սառնաղբյուր գյուղի բնակիչ Կարապետ Ալեքսանյանը:
Մարուսյա Աթոյանի համար հիմքից երկու սենյականոց տուն է կառուցվելու, թեև կիսակառույց ունի: Շինարարությունը սկսել են դեռևս տարիներ առաջ ու կիսատ թողել: Պետական բնակարանաշինական ծրագրով կիսակառույցի դեպքում նախագծային փոփոխություններ են կատարվում:
Գյուղացիների կիսակառույցները մեծ են, իսկ հասանելիք բնակմակերեսն ավելի փոքր է, հետևաբար` պետական ծրագրով ամբողջ կիսակառույցի շինարարությունն ավարտելու համար ֆինանսավորում չի հատկացվել: Մարուսյա Աթոյանի դեպքում որոշում է կայացվել` ոչ թե կիսակառույցն ավարտին հասցնել, այլ նոր տուն կառուցել:
«Այստեղ խնդիր կար հիմքերի հետ: Դրանք չէին համապասատխանում նորմատիվներին: Դրա համար էլ որոշում կայացվեց նոր տուն կառուցել: Եթե կիսակառույցի վրա տուն կառուցեին, հետո կարող էին խնդիրներ առաջանալ: Կիսակառույցն արդեն ճաքեր է տվել, քայքայվել է: Սառնաղբյուրում ծրագրի շահառու է 8 ընտանիք: Դրանցից 6-ի համար հիմքից նոր տուն է կառուցվում, իսկ երկուսը կիսակառտույցներ ունեն, որտեղ աշխատանքները գրեթե ավարտվում են»,- Shantnews-ին ասել է Սառնաղբյուրի վարչական ղեկավար Գևորգ Աճեմյանը:
Նոր կառուցվող տների միայն հիմնային աշխատանքներն են կատարվել: Սուրեն Մելքոնյանն էլ տարիներ առաջ հիմքերը փորել է երկհարկանի տուն կառուցելու համար ու կիսատ թողել, հիմա դեռ հիմնային աշխատանքներն են լրացնում 5 սենյականոց տան համար: Տան նախագիծը կազմված է, կրկնօրինակներից մեկն էլ տանտիրոջ ձեռքում է:
Տանտերը շինարար է: Բնակարանաշինական ծրագիրը նրա համար կրկնակի շահավետ է: Իր տունն ինքն է կառուցում, դրա համար էլ աշխատավարձ է ստանում: Սառնաղբյուրում կառուցվող բոլոր 8 տների դեպքում էլ նույնն է՝ շինարարական բրիգադի ղեկավարը տանտերերն են: Թե ինչքան վարձատրություն են ստանալու, դեռ չեն հաշվարկել, գործն անելու են, արածի դիմաց են վարձատրվելու։
Փաստաթղթերում բոլոր տների համար նույն վերջնաժամկետն է նշված: Կիսակառույցների շինարարությունն ավելի արագ կավարտեն, հիմքից կառուցվողների դեպքում ժամկետները կախված են շինարարական բրիգադների աշխատանքային տեմպերից ու շինարարական նյութերի ժամանակին մատակարարումից:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...