17:59 06.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները սկսվել են, մասնավորապես, դեղերի ոլորտում գործող տասնյակ տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ-ի փոխանցմամբ, այս մասին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված խորհրդակցական խմբի աշխատանքային առաջին նիստի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահականն և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Ստուգումների տարեկան ծրագրում առավել ռիսկային գնահատված տնտեսավարողների թվում մեծաթիվ են դեղերի ոլորտում գործողները։
Ծրագրի իրականացումը սահուն և կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու նպատակադրմամբ՝ դրա մեկնարկից առաջ հանգամանորեն մշակվել և կառավարության կողմից հաստատվել են տնտեսավարողների ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ստուգումների ստուգաթերթերը։
Ստուգաթերթերում հստակ սահմանված են այն հարցերն ու չափորոշիչները, որոնց հիմքով և պետք է ստուգումն իրականացվի։
«Չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել։ Ավելին, վերահսկողական գործիքներն են ուժեղացվում։ Անօրինական դեղերի հայտնաբերման օպերատիվ հնարավորությունը ևս նպատակ ունենք մեծացնել։ Վերահսկողական գործիքներից մեկն էլ Tax stump համակարգն է, որի ներդրումն ընթացքի մեջ է»,- ընդգծել է Ավագյանը։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...