Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ. Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ. Աննա Հակոբյան

22:35 06.08.2020

Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նման համոզմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները զրկված խաղաղ ցույցերի իրավունքից։

«Արտակարգ դրության երկարաձգումը կապել այս կամ այն իրադարձության, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի գործունեության հետ, կարծում եմ, տեղին չէ, որովհետև մենք բոլորս ապրեցինք այս 6 ամիսը՝ բախվելով համավարակի հետ, մենք բոլորս տեսանք, թե որքան կյանքեր խլեց այդ համավարակը: Կառավարության գործողություններն ընդդեմ այդ համավարակի այսօր արդեն ցույց են տալիս իրենց արդյունավետությունը, և հույս ունեմ, որ այսպես կշարունակվի: Այն խոսակցությունները, թե արտակարգ դրությունը շարունակվում է, երկարաձգվում է այս կամ այն պատճառով, կարծում եմ, հիմնազուրկ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ նման մտքեր են հնչում։ «Նախկինում էլ, մարդկանց տարբեր խմբեր, տարբեր քաղաքական շահեր հետապնդող խմբեր սեփական օրակարգով պայմանավորված այդ հայտարարությունն արել են, թե դա արվում է հենց իրենց ճնշելու համար, բայց կառավարության գործողություններն ապացուցում են հակառակը։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր կառավարությունը խնդիր ունի որևէ խոսք ճնշելու, ուղիղ հակառակը, քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ, եւ պետք չէ դրա տակ ինչ-որ բան փնտրել»,- շեշտեց վարչապետի տիկինը:

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն և երկարաձգվել մի քանի անգամ։ Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը լրանում է օգոստոսի 12-ին, սակայն պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այն կերկարաձգվի ևս մեկ` թերևս վերջին անգամ։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

22:10 08.07.2025

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Իսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP