21:41 07.08.2020
Այս տարի համաճարակային իրավիճակն է պարտադրել ամառային հանգստի կազմակերպման կանոններն ու երթուղին: Ըստ այդմ` տուրիստական ընկերությունների շեշտադրումն ու ակնկալիքը ներքին տուրիզմի շարժի վրա է:
Ներքին զբոսաշրջության ակտիվացում կա, բայց Շիրակի մարզում ավելի քիչ, քան հարևան Լոռիում ու Տավուշում: Մասնագետների դա բացատրում են նրանով, որ Գյումրիի քաղաքային կոլորիտը ամռան շոգին ավելի քիչ գրավիչ է, քան անտառածածկ տարածքները, որոնք Շիրակի մարզում շատ քիչ են:
Զբոսաշրջային ճգնաժամը Գյումրիում իր ազդեցությունն է թողել սպասարկման ու ծառայությունների ոլորտի մի շարք կազմակերպությունների վրա:
Գյումրիի պատմական կենտրոնում 1800-ականների ճարտարապետությամբ հետաքրքրված զբոսաշրջիկները հատկապես հանգստյան օրերին շատ են: Հին շենքերը, դրանց մասին պատմությունները հետաքրքրում են: Այդ հետաքրքրությունը զբոսաշրջիկների թվային արտահայտությամբ ու անցած տարվա համեմատ շատ փոքր է: Գյումրին ու Շիրակի մարզն իրենց զբոսաշրջային երթուղում ընդգրկել են նրանք, ովքեր ծրագրել են հարևան Լոռի գնալ կամ Լոռուց հետո որոշել են նաև Շիրակ այցելել:
Թանգարանների փակ լինելը. սա ևս մեկ գործոն է, որը քաղաքային տուրն ավելի քիչ գրավիչ է դարձնում: Ամռան շոգին ոչ թե քաղաքային տուրերը պահանջված չեն, բոլորը քաղաքի աղմուկից փախչել են ուզում: Ծառապատ տարածքներում ու միայն շաբաթ կամ կիրակի օրերին հանգիստը կազմակերպելը մատչելի տարբերակ է բոլորի համար: Հովեկների հանգստյան գոտիներում թողած պլաստիկ շշերի խցանները հումք են դարձել խճանկարների համար: Խցաններով խճանկարների յուրօրինակ ցուցասրահը Գյումրիում զբոսաշրջիկներին հետաքրքրող վայրերից մեկն է դարձել:
Նրանց համար, ում քաղաքային տուրերը հետաքրքիր չեն, տուրիզմի մասնագետներն այլընտրանքային հանգիստ են առաջարկում:
«Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հրաժարվում են քաղաքային տուրերից: Թանգարանները փակ են , մարդկանց մեծ խմբերով շրջել չի կարելի, միջոցառումներ անցկացնել չի կարելի, պարտադիր պետք է լինել դիմակով, իսկ արշավային տուրերը հնարավորություն են տալիս այդ սահմանափակումների մի մասից հրաժարվել ու ավելի ակտիվ հանգիստ ունենալ: Վերջին շրջանում նկատեցինք, որ ավելի շատ են գալիս արշավների, քան քաղաքային տուրերի: Կարելի է ասել, որ ճգնաժամի մեջ ենք, և շատ դժվար է ասել, թե այդ ճգնաժամը երբ հնարավոր կլինի հաղթահարել»,- SHANTNEWS-ին ասել է «Շիրակը մեր տունն է» զբոսաշրջային ՀԿ-ի նախագահ Արսեն Վարդանյանը:
Ճարտարապետություն, հյուրասեր մարդկանց հետ ծանոթություն ոչ միայն Գյումրիում, այլև մարզի տարբեր գյուղական համայնքներում… Սրանք զբոսաշրջային մինչ այս եղած գործիքներն էին: Հիմա դրանց ավելացել է ևս մեկը՝ իրավիճակի թելադրանքով:
«Գյումրու կոլորիտն էլի բացառիկ է Հայաստանի մյուս մարզերի համեմատ: Դա կա ու կա, և դրան ավելացրել ենք, որ եկեք Գյումրի, որովհետև Գյումրին բավական անվտանգ է համավարակի համատեքստում: Եթե թերթենք թվերը, ապա կտեսնենք, որ մենք բռնկումներ, մեծ տարածման դեպքեր չունեցանք»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի ղեկավար Լիզա Գասպարյանը:
Զբոսաշրջային շարժը բերում է տնտեսական ակտիվություն: Անցած տարի այս առումով Գյումրին բավական լավ վիճակում էր: Այս տարի պատկերն այլ է՝ մարտ ամսից սկսած հյուրանոցները, ռեստորաններն ու սրճարանները վնասով են աշխատում:
«Շատ-շատ բաներ փակվեցին: Հյուրատներ, որոնք պետք է բացվեին, դադարեցրել են աշխատանքը, ռեստորաններ, որոնք երկար տարիներ աշխատել են, այլևս անհնար է պահելը: Այսպիսին է իրավիճակը, պետք է հաղթահարենք: Ցանկացած լավ ձեռնարկատեր, կարծում եմ, այն մարդն է, ով կկարողանա ցանկացած իրավիճակ աշխատեցնել իր օգտին»,-SHANTNEWS-ին ասել է Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը:
Պարապուրդի շրջանը, ըստ զբոսաշրջության ոլորտի մասնագետների, ներքին տուրիզմի ենթակառուցվածքների մասին մտածելու լավագույն ժամանակահատվածն է։
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...