ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ

19:02 07.08.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի  հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները  հուլիսի 7-ից 8-ը ներառյալ ստուգում են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի Երևանյան խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոգազալցման ճնշակայանում։ Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման հավելված N 16-ով նախատեսված ստուգաթերթով։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ստուգումների արդյունքում «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ պայթյունավտանգ կարգի շինություններում տեղադրված չեն գազի վտանգավոր կոնցենտրացիայի ազդանշանման սարքեր, գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով, օբյեկտում կրակմարիչները տեղադրված չեն հրդեհի հնարավոր օջախներից ոչ ավելի քան 30 մ հեռավորության վրա: Նաև ասվում է.

«Կազմվել է ստուգումների անցկացման վերաբերյալ արձանագրություն, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոցներ։ Տնօրենին թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման ժամկետներով։ Ստուգմանը զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Տրվել է նաև խորհրդատվություն՝ գազալցավորման կայանների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների վերաբերյալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

19:34 08.07.2025

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

19:28 08.07.2025

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...

BACK_TO_TOP