13:24 10.08.2020
Լիբանան հումանիտար օգնության ուղեկցության և համայնքային այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Ողջունելով հյուրերին՝ Մկրտիչ Կարագյոզյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է Լիբանանի համար այս դժվարին օրերին հայաստանյան պատվիրակությանն ընդունելը և իրենց կողքին տեսնելը: «Երբ տեսա հումանիտար օգնության «Armenia» գրությամբ ինքնաթիռը՝ հետնապատկերում Արարատը, անկեղծորեն հուզվեցի»,- նշեց Մկրտիչ Կարագյոզյանը՝ ներկայացնելով նաև համայնքային իրավիճակը և նախքան պայթյունը երկրում տիրող տնտեսական ճգնաժամն ու դրա ուղղակի ազդեցությունը հայ համայնքի վրա: Վերապատվելին ասաց նաև, որ պայթյունը մեծ հուզական և հոգեբանական ազդեցություն է ունեցել լիբանանահայության վրա:
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել հումանիտար առաքելության և սպասվող մյուս օդանավերի մասին, անդրադարձ կատարել հայրենադարձության գործընթացի ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերին: Գլխավոր հանձնակատարը հատկապես կարևորել է մինչև տարեվերջ հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծումը և «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը, որն այս պահին մշակման վերջնական փուլում է:
Այնուհետ շրջայց է տեղի ունեցել Հայ Ավետարանական եկեղեցում, որի հայտնի վիտրաժե խաչն ամբողջությամբ կոտրվել է: Պատվիրակության անդամները այցելել են նաև Հայկազյան համալսարան, ականատես եղել կրթական հաստատության կրած վնասներին:
12:47 08.07.2025
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:40 08.07.2025
Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ ՕրահովացՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր կարծիքով։ «Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք […] ...
12:35 08.07.2025
Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուցՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ […] ...
12:31 08.07.2025
Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համարԹուրքիան սպասում է Կիևի պատասխանին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլին իր պատրաստակամության մասին: Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի: Մեր շփումները շարունակվում են», – լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ֆիդանը: ...
12:24 08.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:15 08.07.2025
Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...