Լուկաշենկոն ընտրությունների տրամադրությունը անվանել է «տոնական», իսկ դրսից կառավարվողներին՝ «ոչխար» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

Լուկաշենկոն ընտրությունների տրամադրությունը անվանել է «տոնական», իսկ դրսից կառավարվողներին՝ «ոչխար»

19:52 10.08.2020

Անդրադառնալով Բելառուսում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մասնակցությունը եղել է ռեկորդային, մարդկանց տրամադրությունը՝ տոնական: Ընտրողները ընտրատեղամասեր են գնացել երեխաների հետ, իսկ ոմանք ցանկացել են փչացնել այդ տոնը: Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերում է «БеЛТА» պետական լրատվական գործակալությունը:

«Ճիշտն ասած, ինձ շատ է հուզում, երբ մարդիկ գալիս են փոքր երեխաների հետ: Հասկանում եք՝ դա տոն է: Ինչ-որ մեկն ուզում էր փչացնել այդ տոնը: Մենք նրանց տեսանք. նրանք այս գիշեր ավելի վառ շողացին: Մենք ֆիքսեցինք զանգեր արտասահմանից: Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից զանգեր են եղել, որոնք կառավարել են մեր, կներեք, ոչխարներին. նրանք չգիտեն՝ ինչ են անում, նրանց արդեն կառավարում են»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նաև հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատերին թույլ չեն տվել մուտք գործել Բելառուս, քանի որ փաստաթղթերն են կեղծ եղել կամ չեն իմացել, թե ինչու են գալիս:

Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուս են մտել Ուկրաինայից, Ռուսաստանից է եղել մարդկանց հոսք:

Հիշեցնենք՝ ըստ ԿԸՀ-ի նախնական պաշտոնական տվյալների՝ Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 80.23 %-ը, իսկ երկրորդ հորիզոնականում է գտնվում նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, որը ստացել է ձայների 9.9%-ը: Այս արդյունքները լուրջ դժգոհությունների և ցույցերի առիթ են դարձել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության  կանխատեսում

15:14 19.08.2025

Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 265-300 ց/հա, Լոռու մարզում՝ 330-370ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 230-250ց/հա: ...

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

15:06 19.08.2025

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...

SHANTNEWS

15:00 19.08.2025

SHANTNEWS

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

14:50 19.08.2025

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

14:42 19.08.2025

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների  անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

14:35 19.08.2025

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP