18:58 10.08.2020
Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների թարմացված տվյալների համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08%-ը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, ըստ նախնական տվյալների, ստացել է քվեների 10.09%-ը:
Աննա Կանոպացկայային աջակցություն է հայտնել ընտրողների 1.68%-ը, Անդրեյ Դմիտրիևին՝ 1.21%-ը, իսկ Սերգեյ Չերեչենին՝ 1.15%-ը: Ընտրողների 4.5%-ից ավելին դեմ է քվեարկել բոլորին: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 84.17%:
Հիշեցնենք՝ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հազարավոր բելառուսցիներ փողոց էին դուրս եկել: Ցույցը ցրելու համար իրավապահները լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ էին օգտագործել, ռետինե փամփուշտներ արձակել:
Բախումների ընթացքում շուրջ 100 մարդ տուժել է, նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են: Ավելի քան 3000 մարդ ձերբակալվել է: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների և ոստիկանների դեմ ուժի գործադրման մեղադրանքներով:
Տիխանովսկայայի շտաբը հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Թեկնածուի ներկայացուցիչները հայտնել են, որ հանրապետության տարբեր շրջանների ընտրատեղամասերի տվյալները վկայում են այն մասին, որ Տիխանովսկայան հավաքել է ձայների 70-80%-ը:
15:14 19.08.2025
Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 265-300 ց/հա, Լոռու մարզում՝ 330-370ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 230-250ց/հա: ...
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...