19:48 13.08.2020
ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը Շիրակի մարզի 3 ջրամբարներում՝ Արփի լճում, Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում իրականացնում է պատվարի համալիր երկրաֆիզիկական հետազոտություններ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում կատարում են գեոֆիլտրացիոն իրավիճակի գնահատում։ Այսինքն՝ պարզում են ջրակորուստների չափը և ջրամբարների անվտանգ շահագործման հնարավորությունները։
Ջրամբարները հիմնականում վնասվում և փլուզվում են ֆիլտրացիաների հետևանքով, որոնք կառավարելու համար պետք է, որ ջրամբարներում տեղադրվեն ստուգիչ, չափիչ սարքեր։ Այդպիսիք Արփի լճում, Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում տեղադրված չեն։ Այս մասին Shantnews-ին ասել է ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։ Ըստ նրա ուսումնասիրությունների՝ արդյունքները մտահոգիչ են, ջրամբարներում տեխնիկական խնդիրներ կան։
«Մենք աշխատանքները իրականացնում ենք առաջին անգամ՝ համալիր երկրաֆիզիկական մեթոդներով։ Արդյունքները մտահոգիչ են, խնդիրներ շատ կան ջրամբարներում։ Պատվարները հիմնականում հողային են, և ֆիլտրացիաները կարող են աղետի պատճառ հանդիսանալ։ Ջրամբարներում ստուգիչ, չափիչ սարքեր պետք է տեղադրվեն։ Այդպիսի ավտոմատացված համակարգեր Հայաստանում դեռ չկան, բայց մենք կարող ենք արտադրել։ Ուսումնասիրություններից հետո պատրաստվում ենք կառավարությանը դիմել այդպիսի ծրագրով։ Հայաստանում 84 ջրամբար կա, դրանցից 24-ը հատուկ նշանակության է և պետք է ապահովել այդ ջրամբարների անվտանգ շահագործումը։ Արփի լիճը ռազմավարական նշանակության է։ Այժմ ընթացքի մեջ են համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունները։ Զուգահեռ նաև Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում ենք ուսումնասիրություններ կատարում, որտեղ նույնպես լուրջ խնդիրներ կան անվտանգության տեսանկյունից»,- Shantnews-ին ասել է ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։
Ջրամբարներում ուսումնասիրությունները ֆինանսավորում է գիտությունների ազգային ակադեմիան։ Ուսումնասիրությունների ավարտից հետո կազմվելու է հաշվետվություն ջրամբարների վիճակի և անվտանգ շահագործման ապահովման մասին, որը և ներկայացվելու է կառավարություն։ Շիրակի մարզի ջրամբարներում ջրակորուստները շատ են։ Այս հարցն օրակարգային է դառնում գրեթե ամեն տարի ոռոգման սեզոնին։
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...