Որքա՞ն կկազմի աջակցությունն այն ընկերություններին, որոնք պահպանել են աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը. Տիգրան Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Որքա՞ն կկազմի աջակցությունն այն ընկերություններին, որոնք պահպանել են աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը. Տիգրան Խաչատրյան

11:26 14.08.2020

Այսօր ասուլիսով է հանդես գալիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, նաև կառավարության նիստում ընդունված երկու որոշումներին, որոնք ուղղված են համավարակի տնտեսական հետևանքների մեղմացմանը: Մեկը կապված է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններին աջակցելու, մյուսը՝ գյուղոլորտում գործող տնտեսվարողների հետ:

«Առաջին միջոցառումը, որը 23-րդն էր, վերաբերում էր զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի ու առողջարանային ծրագրերի ու զբոսաշրջության գործակալությունների ոլորտներում գործող ընկերությունների աջակցությանը: Մենք քննարկումներ ենք ունեցել նրանց հետ և եկել այն եզրակացության, որ նշված կազմակերպությունները խնդիրներից մեկը համարում են անձնակազմի ու աշխատակազմի պահպանումը, որովհետև տարբեր ոլորտներում վերջին երկու ամիսներին, նախորդ տարիների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը չի գերազանցում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի 50 տոկոսը»,-ներկայացրել է Խաչատրյանը:

Հաշվի առնելով, որ աջակցությունն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը, ապա առաջին կանոնը, որ սահմանել են աջակցության հիմքում, առնվազն երեք աշխատող ունենալու կանոնն է:

Աջակցությունը կկիրառվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ստեղծվել են մինչև 2020թ-ի մարտի 31-ը: Մի քանի կանոններ կան աջակցության հիմքում. նախարարությունը խթանում է այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, նրանք կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատողի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոս չափով:

Նրանք, ովքեր չեն պահպանել ավելի քան 70 տոկոսը, կստանան աշխատավարձի ֆոնդի 25 տոկոսի չափով աջակցություն:

Իսկ նրանք, ովքեր չեն պահպանել աշխատողների 50 տոկոսից ավելին, չեն կարողանա օգտվել աջակցությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP