18:30 14.08.2020
Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ գյուղի տարածքն ամբողջությամբ գտնվում է վաղ բրոնզի դարի հնավայրի վրա: Այսպիսի եզրակացության են եկել գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները դեռ 1980-ականներին, երբ Կառնուտում առաջին պեղումներն են կատարվել։ Այդ ժամանակ հայտնաբերվել են վաղ բրոնզի դարի գտածոներ: Պեղումները վերսկսվել են 2015-ին, երբ գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ դամբարաններ են բացվել: 5-րդ տարին է՝ պեղումները շարունակվում են և հնավայրի պեղված սահմանները ընդլայնվում են:
Կառնուտ գյուղի այս տարածքում խորհրդային տարիներին անասնագոմեր են կառուցվել: Դրանց հարևանությամբ հողաշերտի կտրվածքի ու սողքի հետևանքով դամբարան է բացվել: Բավական լավ պահպանված կմախքն իրականում 4700-4800 տարվա վաղեմության է: Սա հնագետների նախնական եզրակացությունն է: Դամբարանի թվագրությունը կապվում է Կառնուտի հնավայրի ժամանակագրության հետ: Դամբարանը հողաշերտի կտրվածքի հատվածում է, ըստ այդմ՝ հնագետներին դեռ պարզ չէ, թե վաղ բրոնզեդարյա գտածոներից այստեղ ինչ է պահպանվել, ինչը՝ ոչնչացել: Այս ժամանակահատվածին թվագրվող դամբարաններում ուղեկցող նյութեր պարտադիր եղել են: Առայժմ Կառնուտի այս դամբարանում այդպիսիք հնագետները չեն հայտնաբերել:
«Այս շրջանի համար գրեթե բոլոր դամբարաններում ուղեկցող նյութ լինում է: Այստեղ երկու տարբերակ ունենք: Հետևի մասում, երբ որ կմախքը հանենք, գուցե ինչ-որ բաներ կունենանք, բայց նաև պետք է հաշվի առնել, որ դամբարանը կտրվածքի եզրին է ու շատ հնարավոր է, որ այս հատվածում եղել են կճուճներ, անոթներ, որոնք կտրվածքի կամ փորելու ընթացքում ավերվել են»,- Shantnews-ին ասաց հնագետ Լևոն Աղիկյանը:
Դամբարանում հայտնաբերված կմախքը մարդաբանական ուսումնասիրության է ենթարկվելու: Բայց հնագետ ու մարդաբան Լևոն Աղիկյանն արդեն որոշակի նախնական եզրակացություն է տալիս, որ թաղվածը տղամարդ է եղել: Դասակարգային տարբերություններ վաղ բրոնզի դարում չեն եղել: Սրա ապացույցն են նաև դամբարանից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող կացարանները, որոնք իրար նման են: Ենթադրաբար, այստեղ ապրողները նույն կենցաղն են ունեցել, զբաղվել են հիմնականում անասնապահությամբ: Ամենաարժեքավոր գտածոն հայտնաբերվել է սենյակներից մեկում:
«Սենյակներից մեկը շատ կարևոր էր: Այստեղ գտնվեց բրոնզե շքազարդ՝ պարուրաձև գլխիկով: Բրոնզը այս բնակատեղիում շատ քիչ է հայտնաբերվում, իսկ այստեղ բաց դրված էր»,- Shantnews-ի հետ զրույցում ասաց հնագետ Սոնա Հովսեփյանը:
Կացարաններում նաև մի քանի հորեր են հայտնաբերվել: Դրանցից հողի նմուշներ են վերցրել: Այդ նմուշների հետազոտությունը հնարավորություն կտա հասկանալ՝ հացահատիկի վերամշակման ու պահեստավորման համար են ծառայե՞լ, թե՞ եղել են աղբահորեր: Բնակատեղիին շատ մոտ էլի դամբարաններ են հայտնաբերվել:
«Նկատվում է, որ դամբարանները գտնվում են բնակելի տների մոտ, որն առանձնապես բնորոշ չէ տվյալ ժամանակաշրջանին: Սա նշանակում է, որ կամ ինչ-որ հատվածում բնակատեղին լքվել է և հետագայում վերածվել գերեզմանոցի, կամ գերեզմանոցը դամբարանադաշտ ունեցել է, և բնակատեղին ընդլայնվել է և ծածկել է դամբարանադաշտը»,- նշեց Լևոն Աղիկյանը:
Հնավայրի սահմանները շատ ավելի ընդարձակ են: Դրանք ձգվում են մինչև գյուղ, որտեղ հնագետները ուսումնասիրություն կատարելու հնարավորություն էլ չունեն: Գյուղն ամբողջությամբ կառուցված է վաղ բրոնզեդարյա հնավայրի տարածքում:
21:13 07.07.2025
Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը․ ՈւիմբլդոնԻսպանացի Կառլոս Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»: Աշխարհի երկրորդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 6-3, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել ռուս Անդրեյ Ռուբլյովի դեմ մրցախաղում: Իսպանացին կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, ով 1/8 եզրափակչում 6-3, 7-6, 6-7, 6-7, 6-3 հաշվով հաղթել է 143-րդ […] ...
21:00 07.07.2025
30 տարի անց. ի՞նչ առաջնահերթություններ պետք է սահմանվեն նոր ՍահմանադրությունումՀՀ սահմանադրության 30-ամյակը նոր առիթ դարձավ խոսելու Հայաստանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ հարցերի պատասխաններ պետք է գտնել Մայր օրենքում: Ինչո՞ւ է կարևոր Սահմանադրությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԱԻՄ նախագահ, 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումներին հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:48 07.07.2025
Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...
20:35 07.07.2025
Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...
20:22 07.07.2025
Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...
20:11 07.07.2025
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...