Հայոց բանակն ապացուցեց մասնագիտական և մարտավարական առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Հայոց բանակն ապացուցեց մասնագիտական և մարտավարական առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. փորձագետ

15:21 14.08.2020

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան ռումինական Defense Romania պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական էսկալացիային։

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հաջողությամբ հետ է մղել ադրբեջանական հարձակումը, մանրամասներ է պատմել ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Բացի նրանից, որ գործողությունների ժամանակ օգտագործվել են ԱԹՍ համակարգեր, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև իսրայելական ռազմական տեխնիկա, ադրբեջանցիները իրենց հարձակումներում օգտագործել են նաև «Յաշմա» հատուկ նշանակության ուժերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ՀՀ զինված ուժերը, ոչ միայն հետ են մղել հարձակումը, այլև ցույց է տվել ռազմական գերակայությունը Ադրբեջանի նկատմամբ։

«Ադրբեջանական զինված ուժերը նախ 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ, ապա 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ արձակեցին Հայաստանի Չինարի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվեցին բնակելի տներ։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ տարածքի դեմ ձեռնարկված ցանկացած փորձ թիրախավորվել և չեզոքացվել է։ Ընդ որում, հայկական զինված ուժերը, հետևելով իրենց սկզբունքներին, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարել։ Թիրախավորվել են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Ըստ էության՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ՀՀ Տավուշի մարզի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող խոշոր զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել, բայց հայկական դիրքի զինվորների հերոսական և գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն։ Հարձակումն իրականացրել են «Յաշմա» անվանումը կրող  Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները»,- ասել է նա:

Հարցին, թե  ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այս կարճատև ռազմական գործողությունները ռազմական արվեստի տեսանկյունից, փորձագետը նշել է.

«Հուլիսյան էսկալացիայի ընթացքում տեղի ունեցած կարճատև մարտական գործողությունները, որոնք դասական ռազմական գիտության տեսանկյունից ունեին մարտավարական նշանակություն, ներգրավված ուժերի և միջոցների, կիրառված զինատեսակների առումով արդեն վերաճել են մարտավարականից դեպի օպերատիվ, իսկ դրանց ռազմաքաղաքական նշանակությունը դրսևորվում է նաև ռազմավարական մակարդակում: Այս մարտական գործողությունները փաստացի կրկին ապացուցեցին, որ ռազմական գիտության դասական սահմանումներն ու բաժանումները պայմանական են, դրանք այնքան էլ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Այդ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործված միջոցները, դրանց կիրառության ձևերն ու եղանակները հերթական անգամ ապացուցեցին, որ հեռահար մարտը, ոչ կոնտակտային մարտը, գիշերային մարտը, առնվազն բարձրացնում են իրենց տեսակարար կշիռը, բարձր տեխնոլոգիական միջոցները գերակա են դառնում: Եվ այս ամենում Հայաստանի բանակն ապացուցեց իր հստակ մասնագիտական և մարտավարական առավելությունը ադրբեջանական բանակի նկատմամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP