Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ հարևանությամբ նաև նոր մարզադահլիճ է կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ հարևանությամբ նաև նոր մարզադահլիճ է կառուցվում

19:10 14.08.2020

Շիրակի մարզում դպրոցաշինական նոր ծրագրերի մեկնարկ դեռ չկա։ Առայժմ նախատեսված ծավալներով անցած տարվանից շինարարություն ընթանում է երկու դպրոցներում՝ Գյումրիի ակադեմիական վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում, որտեղ հին շենքի հիմնանորոգումից բացի, հարևանությամբ նորն է կառուցվում։

Ծրագիրն իրականացվում է համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Արթիկ քաղաքում այն միակ ավագ դպրոցն է լինելու։ Հիմնանորոգումն առաջնահերթ դարձավ, երբ 2017 թվականին  երկու դպրոցներ միավորվեցին։ Շենքը 50-ականների կառույց է։ Ժամանակի տիպային դպրոցական շենքն , այժմ ավագ դպրոցի չափորոշիչներին է համապատասխանեցվում։ Հիմնային նորոգում ասվածն այստեղ բառի բուն իմաստով է կատարվում։ Նախկին շենքից մնացել են միայն արտաքին պատերը,հիմքից մինչև տանիք ամրացվում է ։

«Շենքը, ընդհանուր առմամբ, լավ վիճակում է եղել, բայց որոշվեց ուժեղացնել, համապատասխան մասնագետները աշխատեցին, ընդհանուր ուժեղացում և ամրացում կատարվեց»,– նշեց «Զետ պրոֆիլ» ՍՊԸ-ի աշխղեկ Ալիկ Հովհաննիսյանը։

Խորհրդային տիպային դպրոցը չի ունեցել մարզադահլիճ, ֆիզկուլտուրայի դասերն անցել են դպրոցի միջանցքում կամ բակում։ Հիմա հին շենքի  հարևանությամբ հիմքից կառուցվում է նոր մասնաշենք։

Մարզադահլիճի մասնաշենքի կառուցումը նախատեսված ժամկետից ուշ են սկսել։ Սպասել են շինթույլտվությանը։ Հին մասնաշենքի հիմնանորոգման  ընթացքում ևս նախագծային փոփոխություններ են եղել։ Քանդման աշխատանքների ժամանակ նոր խնդիրներ են բացվել ։

«Երրորդ հարկի հատակի ուժեղացման աշխատանքներ են կատարվել,խնդիրները քանդելուց հետո ի հայտ եկան, հատակը լավ վիճակում չէր։ Ամրաններով ու ցանցերով կատարվել են նաև միջանցքի հատակի և պատերի ուժեղացման աշխատանքներ, դրանք նախագծով նախատեսված չէին»,- նախագծից դուրս կատարված աշխատանքները ներկայացրեց աշխղեկը։

 

Բացի դրանից՝ 50-ականների կառույցում, ըստ այժմյան շինարարների, թույլ են տրվել շինարարական նորմերի խախտումներ։ Հաշվի չեն առնվել տեղի բնակլիմայական պայմանները, հիմքերը խոնավությունից պաշտպանելու  միջոցներ կիրառված չեն եղել։ Հիմա հիմքերը երեսապատվում են բազալտե սալիկներով և ջերմամեկուսացվում են։

Հին մասնաշենքի հիմնանորոգման ու նոր մարզադահլիճի կառուցման ավարտը նույն ժամկետում է։ Ըստ ծրագրի ՝ հաջորդ տարվա ապրիլն է։ Նոր ուսումնական տարին, որը Հանրապետությունում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից, թիվ 3 ավագ դպրոցը կդիմավորի Արթիկի կենցաղի տան շենքում, որի տարածքը դպրոցը վարձակալել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP