21:58 14.08.2020
Դատավորների ընդհանուր ժողովի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Արտաշես Խալաթյանի դիմումի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Այս մասին տեղեկացրին Դատավորների ընդհանուր ժողովի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովից։
«Հուլիսի 31-ին տեղի էր ունեցել ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվեին Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:
Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվել էին հրապարակումներ առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է:
Օգոստոսի 4-ին Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել էր հաշվիչ հանձնաժողովի պարզաբանումը, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը և որ 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել և արձանագրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված էր նաև, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով, որի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները: Փաստորեն, ներկայացվող «մեղադրանքներ»-ի հասցեատերը, ըստ էության, հանդիսանում է հաշվիչ հանձնաժողովը:
Հարկ ենք համարում նշել, որ թեև որոշ իրավաբաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերում հրապարակային մեկնաբանությունների և հարցազրույցների միջոցով կասկածներ էին հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում իրականացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողովն իրավական հիմքեր չուներ քվեարկությունից հետո փաթեթավորված և կնիքված քվեաթերթիկները բացել և վերահաշվարկ իրականացնել, քանի դեռ առկա չէ դիմում՝ ընտրություններին մասնակցած որևէ թեկնածուի կողմից:
Վերոնշված քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրված 10 ավել քվեաթերթիկների կապակցությամբ առաջացած կասկածների պարզաբանման և մամուլում տեղ գտած շահարկումների առիթը բացառելու նպատակով՝ հաշվիչ հանձնաժողովին վերահաշվարկի դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը: Հաշվիչ հանձնաժողովը մեկ այլ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ստացել նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուի կողմից:
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Արտաշես Խալաթյանի դիմումի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ:
Բարձրագույն դատական խորհրդի անդամի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ամփոփումից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է հետևյալը՝
Գրանցված մասնակիցների թիվը՝ 194
Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 194
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3
Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 73
Գոռ Հակոբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 21
Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97:
Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեաթերթիկների քանակը համապատասխանում է քվեարկությանը մասնակցած դատավորների քանակին, իսկ Սուրեն Անտոնյանի օգտին քվեարակած քվեաթերթիկների քանակը ոչ թե 83 է, այլ՝ 73, որը չի ազդում վերջնարդյունքի վրա:
Հիմք ընդունելով վերոնշվածը՝ հաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացրել անփոփոխ թողնել իր՝ 31.07.2020 թ. որոշումը՝ Ստեփան Միքայելյանի ընտրված լինելու վերաբերյալ:
Վերահաշվարկին ներկա գտնվելու համար հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի բոլոր երեք թեկնածուները, սակայն ցանկություն է հայտնել և ներկա է գտնվել միայն Ստեփան Միքայելյանը:
Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկին ներկա էին դիմումատու Արտաշես Խալաթյանը, նրա ներկայացուցիչը, ԶԼՄ ներկայացուցիչներ: Վերահաշվարկն իրականացվել է ուղիղ հեռարձակման պայմաններում:
Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ հաշվիչ հանձաժողովի 31.07.2020 թ. արձանագրած արդյունքները նույնն են և մնում են անփոփոխ:
Մի շարք հասարակական կազմակերպությունների թեկնածուների՝ հաշվիչ հանձնաժողովին ուղղված դիմումների կապակցությամբ կայացվել են համապատասխան որոշումներ:
Որոշումների տակ ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիզա Գրիգորյանը և հաշվիչ հանձնաժողովի անդամներ՝ Կարեն Զարիկյանը, Արթուր Ավագյանը, Նարինե Հովակիմյանը, Անահիտ Թումանյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:13 07.07.2025
Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը․ Ուիմբլդոն21:00 07.07.2025
30 տարի անց. ի՞նչ առաջնահերթություններ պետք է սահմանվեն նոր ՍահմանադրությունումՀՀ սահմանադրության 30-ամյակը նոր առիթ դարձավ խոսելու Հայաստանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ հարցերի պատասխաններ պետք է գտնել Մայր օրենքում: Ինչո՞ւ է կարևոր Սահմանադրությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԱԻՄ նախագահ, 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումներին հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:48 07.07.2025
Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...
20:35 07.07.2025
Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...
20:22 07.07.2025
Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...
20:11 07.07.2025
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...