19:40 15.08.2020
Թե ինչպես մանկական նախասիրությունը հասուն տարիքում կարող է դառնալ մասնագիտություն։ Մեր ակնարկի հերոսն օրինակներից մեկն է ,որին հաջողվել է մանկության խաղը վերածել բիզնես-գաղափարի։ Մանկության տարիների հավատարիմ խաղընկերները , որոնք անշունչ տիկնիկներն են եղել ,գյումրեցի Նարինե Մինասյանին ստեղծագործելու , նոր մասնագիտություն ձեռք բերելու առիթ են տվել։
Նարինեն իր տան փոքրիկ արհեստանոցում ձեռագործ տիկնիկներ է պատրաստում ,որոնք հրապուրում են ոչ միայն տիկնիկային թատրոնի հերոսներով ու գունեղ տիկնիկներով տարված երեխաներին։
Մանկության տարիներին բոլոր աղջիկ երեխաների անբաժան զրուցակիցն ու խաղընկերը լինում են տիկնիկները ։ Ամենասիրելի կերպարներին 30 տարուց ավելի է պահում է։ Հենց այդ մանկական տարիների հետաքրքրություններն էլ տարիներ անց Նարինեի մոտ դարձան յուրահատուկ տիկնիկներ պատրաստելու գաղափար:Բանկային ոլորտի նախկին մասնագետը գործի դրեց կար ու ձևի իր հմտություններն ու ստեղծեց իր հեղինակայն տիկնիկների առաջին օրինակները:
«Ես սկսեցի արդեն երևակայել ու իմը ներդնել տիկնիկների մեջ,այսինքն ստեղծել իմը՝ իմ պատկերացրած կերպարներով,հագուստներով և գույներով»,-նշում է Նարինեն ։
Ստեղծարար շնորհները առարկայացնելու առիթ են շրջապատում ապրող մարդիկ, կենդանիներն ու անգամ ամսագրերում պատկերված կերպարները,բայց տիկնիկագործի յուրօրինակ ստեղծագործությունները ծնվում են հեքիաթներ ընթերցելու ժամանակ:
«Հեքիաթների կերպարներով եմ շատ ոգևորվում ու էդ հեքիաթների կերպարները օգնում են,որ տիկնիկները ստեղծելիս ներթափանցեմ այդ կերպարի մեջ,իրեն ինչ որ բնորոշիչ գիծ փոխանցեմ»,-ասում է գյումրեցի տիկնիկագործը։
Գունեղ ու էկոլոգիապես մաքուր տիկնիկներ պատրաստելիս կարևոր է բնական հումքի , կտորի ընտրությունը։ Տիկնիկների ընտրանիում հատուկ շարք ունի հայկական մոտիվներով ու կերպարներով ։ Նախապես ուսումնասիրում է հայկական բնակավայրերին բնորոշ հագ ու կապի առանձնահատկությունները , ազգային կերպարներ ստեղծելիս այցելում է թանգարաններ։
Տարազով հագուստների վրա Նարինեն մանրանկարչությանը բնորոշ ասեղնագործ աշխատանք է կատարում, ընդգծում հայկական զարդանախշերով։Ներկայացնում է նաև իր աշխատատանքի դժվարությունները․
«Տարազային հագուստները ես ամբողջությամբ փորձում են ձեռքով պատրաստել և ինքնուրույն,ինչ որ հատվածներ Մարաշի ասեղնագործությունից եմ վերցրել,փորձել եմ բնօրինակին նմանեցնել,կան նաև խաչկարազարդ հագուստներ։Մանրակրկիտ աշխատանք է պահանջում հայկական տարազներով փոքրիկ հագուստներ կարելը »։
Հեքիաթին ու տիկնիկների հավատարմությանն հավատացող տիկնիկագործը երեխաների համար ստեղծում է բնական ու համոզիչ կերպարներ: Նարինեն նոր տեխնոլոգիայով ստեղծում է նաև ինտերիերային տիկնիկներ:Դրանք խաղալու համար չեն , այլ գեղեցիկ ու նուրբ հուշանվերներ են ։
«Նոր տիկնիկներս արտաքնապես նման են մարմարի,բայց իրականում հումքը ավանդական ,հասարակ բիազն է,բամբակյա կտորը , որոնք հատուկ մշակում անցնելուց և երանգավորվելուց հետո ստանում են տարբերվող ու առանձնահատուկ տեսք»,- պատմում է տիկնիկագործը։Նարինեն երազում է մեծ արհեստանոց ունենալու մասին, առաջիկայում կներկայացնի հայտնի նկարիչների մոտիվներով նոր տիկնիկներ։ Առաջին համագործակցությունը եղել է Մարիամ և Երանուհի Ասլամասյան քույրերի պատկերասրահի հետ։
15:29 11.08.2025
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...
15:19 11.08.2025
ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղելՕգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...