00:00 18.08.2020
Օգոստոսի 1-ին և 10-ին Ալավերդի քաղաքում ավազակային հարձակումներ էին կատարվել։ Օգոստոսի 1-ի առավոտյան գլխարկներով, դիմակներով ու ձեռնոցներով երկու հոգի մտել էին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութներից մեկը, դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցրել գետնին, կպչուն ժապավենով փակել բերանն ու փորձել էին բացել ոսկյա և արծաթյա զարդերի պահարանի դուռը։ Այդ ընթացքում նրանից մեկը հրազենով կրակել էր գետնին։
Նրանք, չկարողանալով բացել դուռը, փախել էին։ Օգոստոսի 10-ին էլ երկու հոգի, դարձյալ դիմակներով ու ձեռնոցներով, մտել էին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի խանութներից մեկը, փակել էին տիրոջ բերանն ու աչքերը, սպառնացել ու հափշտակելով ոսկյա զարդեր՝ պատճառել մի քանի միլիոն դրամի վնաս։ Դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր։ Ծանր հանցագործությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի բաժնի և տարածքային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ և քննչական գործողություններ։ Արդյունավետ համագործակցության շնորհիվ ավազակային հարձակումների բացահայտմանը ներգրավված իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երկու դեպքում էլ խանութ են մտել նույն անձինք, որոնցից մեկը Ալավերդիում բնակվող 22-ամյա մի երիտասարդ է։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, նախ որպես կասկածյալ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։
Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները օպերատիվ կերպով պարզեցին կալանավորված երիտասարդի հանցակցի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Ալավերդիում բնակվող 21-ամյա երիտասարդը նույնպես հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններով հայտնաբերվել և առգրավվել են ավազակային հարձակման ժամանակ կալանավորված երիտասարդի վերնազգեստը, ինչպես և հագուստի մոխրացած մնացորդներ. հագուստը երիտասարդները այրել էին հետքերը թաքցնելու նպատակով։ Հայտնաբերվել և առգրավվել են նաև հանցագործության գործիք ատրճանակը, մեկփողանի հրացանն ու հափշտակված ոսկյա զարդերը։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
21:13 07.07.2025
Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը․ Ուիմբլդոն21:13 07.07.2025
Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը․ ՈւիմբլդոնԻսպանացի Կառլոս Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»: Աշխարհի երկրորդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 6-3, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել ռուս Անդրեյ Ռուբլյովի դեմ մրցախաղում: Իսպանացին կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, ով 1/8 եզրափակչում 6-3, 7-6, 6-7, 6-7, 6-3 հաշվով հաղթել է 143-րդ […] ...
21:00 07.07.2025
30 տարի անց. ի՞նչ առաջնահերթություններ պետք է սահմանվեն նոր ՍահմանադրությունումՀՀ սահմանադրության 30-ամյակը նոր առիթ դարձավ խոսելու Հայաստանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ հարցերի պատասխաններ պետք է գտնել Մայր օրենքում: Ինչո՞ւ է կարևոր Սահմանադրությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԱԻՄ նախագահ, 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումներին հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:48 07.07.2025
Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...
20:35 07.07.2025
Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...
20:22 07.07.2025
Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...
20:11 07.07.2025
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...