17:36 18.08.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 18-ին ընդունել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի անդամներին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահը նշել է, որ, նախընտրական փուլում տված իր խոստման համաձայն, գալիք տարվա ընթացքում կմեկնարկեն պետական դրամատիկական թատրոնի շենքի կապիտալ վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ վերակառուցման արդյունքում շենքի պատմաճարտարապետական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի, այն ապահովված կլինի ժամանակակից և հարմարավետ պայմաններով։
Ողջունելով Հանրապետության նախագահի որոշումը՝ թատրոնի աշխատակիցները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորապես աշխատավարձերի, սեփական եկամուտները ներքին կարիքների համար օգտագործելու, տրանսպորտային միջոց ունենալու, ինչպես նաև թատերական ստուդիայի վերաբացման վերաբերյալ հարցերը:
Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներն անպայման լուծումներ են ստանալու, և հանրապետությունում թատերական կյանքի աշխուժացման համար ստեղծվելու են բոլոր բարենպաստ պայմանները: Ա. Հարությունյանի դիտարկմամբ՝ պետք է վերականգնվեն լավագույն ավանդույթները, և, բացի մայրաքաղաքից, թատրոնը պարբերաբար ներկայացումներով պետք է հանդես գա նաև շրջկենտրոններում ու գյուղական համայնքներում:
Նախագահ Հարությունյանը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին կարճ ժամանակահատվածում ավարտել պետական դրամատիկական թատրոնի շենքի նախագծի մշակման աշխատանքները։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
18:18 20.08.2025
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանըԿառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...
18:13 20.08.2025
Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասինՌոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...
17:52 20.08.2025
Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումներըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...
17:45 20.08.2025
Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...
17:38 20.08.2025
Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...