23:29 18.08.2020
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը՝ Ա, Պապյանի գլխավորությամբ, հայտնաբերել են արնանման հետքեր:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: Ոստիկանները մոտավոր գիտեն նաև վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վնասվածքները պատճառվել են գազային ատրճանակից արձակված կրակոցներից: Այս պահին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ, Հերացի փողոցում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերել են արնանման հետքեր և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ, քանի որ փորձաքրեագետները հայտնաբերել են նաև կրակոցի արգասիքների նմանվող հետքեր:
Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նարեկ Հարությունյանը, որի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...