15:57 19.08.2020
Շիրակի մարզը 2900 տոննա աշնանացան ցորենի սերմացուի պահանջարկ է ներկայացրել: Հիշեցնենք՝ կառավարությունը սկսել է աշնանացան սերմացուի արտադրության խթանման ծրագիր, որի շահառուները Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հեկտար ցորենի ցանքատարածքներ մշակող գյուղացիական տնտեսություններն են։ Կառավարությունը սուբսիդավորում է 1 կգ սերմացուի արժեքի 70 դրամը: Գյուղացիներն արդեն ընտրել են մատակարարներին և հիմա նրանց հետ պայմանագրերի կնքման գործընթացն է սկսվել:
Ախուրյանցի ֆերմեր Արա Սերգոյանը հացահատիկի բերքահավաքն ավարտել է։ Պահեստավորած ցորենն այժմ զտում է, ախտահանում ու պարկավորում: Մոտ 100 տոննա սերմացու է առանձնացրել: Պետական սերմարտադրության ծրագրին մասնակցում է որպես մատակարար: Մինչ մատակարարի կարգավիճակ ստանալը, նրա ցանքերն ու ստացած բերքը մասնագետներն են ուսումնասիրել, համոզվելու համար, որ սերմացուն որակյալ է:
«45 հեկտար աշնանացան ցորեն եմ ցանել, որից 22 հեկտարը սերմադաշտեր էին: Ակնկալում էինք 100-120 տոննա սերմ ստանալ, բայց 90-100 տոննա ենք ստացել: Ազատ վաճառք էլ ունենք: Այն մարզերի բնակիչները, որոնք պետական սերմարտադրության ծրագրին չեն մասնակցում, գնում են մեզնից սերմացուն 160-170 դրամով, իսկ Շիրակի մարզի բնակիչներին վաճառում ենք 110-130 դրամով: Այդ գումարները բնակիչները բանկում մեր հաշվեհամարին են մուտքագրում, իսկ 1 կգ-ի համար 70 դրամ սուբսիդիան պետությունը նոյեմբերին է փոխհատուցելու»,- SHANTNEWS-ին ասել է ֆերմեր Արա Սերգոյանը:
Անցյալ տարի սերմացուի իրացման խնդիր է ունեցել: Գյուղացին վճարունակ չէ, ցանել է այն, ինչ ունեցել է: Հիմա սերմարտադրության պետական ծրագրով 1 կգ սերմացուի գինը բավական մատչելի է. 70 դրամը պետությունն է սուբսիդավորում:
Գյուղացին ինքն է ընտրում մատակարարին ու թե ինչ գնանոց սերմացու է ուզում: Վճարումները գյուղացիները կատարում են կանխիկ, իսկ սուբսիդավորման գումարները էկոնոմիկայի նախարարությունը մատակարարներին փոխանցում է գործընթացի ավարտից հետո:
Ծրագրի շահառու հողօգտագործողներին որոշակի պահանջներ են ներկայացվում: Մասնավորապես, սուբսիդավորված գնով սերմացու կարող են ստանալ նրանք, ովքեր 2-ից մինչև 20 հեկտար ցանքեր ունեն: Նրանք, ում հողակտորներն ավելի փոքր են, ծրագրի շահառու դառնալու տարբերակ գտել են: Միացնում են հողակտորները և սերմացուի հայտ ներկայացնում:
Ընդհանուր Շիրակի մարզի պահանջարկը կազմում է 2900 տոննա: Այս թիվը հաստատվել է ու ներկայացվել էկոնոմիկայի նախարարություն: 1 հեկտար աշնանացան կատարելու համար 300-350 կգ սերմացու է անհրաժեշտ: Սա նշանակում է, որ պետական ծրագրով Շիրակի մարզում մոտ 9500 հեկտար աշնանացան է կատարվելու: Այս թիվը դեռ կարող է փոփոխվել:
«Գումարը պետությունը տալիս է մատակարարին, բայց աջակցությունը ստացվում է հողօգտագործողին, քանի որ հողօգտագործողի համար է վճարում պետությունը: Ընդհանուր ծրագրին մասնակցում են 19 մատակարարներ, նրանցից 7-8-ը Շիրակի մարզից են: Կան և տեղական սերմացուներ մշակողներ և ներկրողներ: Մարզի ընդհանուր պահանջարկը եղել է 2900 տոննա, բայց եթե ավելանա պահանջը, դիմողները շատ լինեն, հնարավոր է դիմենք կառավարությանը մեր մարզի հասանելիքն ավելացնելու համար»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:
Հիմա գյուղացիների, մատակարարների ու էկոնոմիկայի նախարարության միջև եռակողմ պայմանագրեր են կնքվում: Մինչև սեպտեմբերի 15-ը կատարվելու է սերմացուի վաճառք, իսկ աշնանացանը Շիրակի մարզում սկսվում է արդեն օգոստոսի վերջից ու տևում մինչև հոկտեմբեր ամիսը:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...