Պարզվել են Ալավերդիում տեղի ունեցած ավազակային հարձակումների մի շարք հանգամանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Պարզվել են Ալավերդիում տեղի ունեցած ավազակային հարձակումների մի շարք հանգամանքներ

20:10 19.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վար­չության Թումանյանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոս ամսին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման երկու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու երիտասարդի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ գումարային պարտքերը մարելու նպատակով, Ալավերդի քաղաքի 21-ամյա բնակիչը նույն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող խանու­թի ոսկյա զարդերը ա­վա­զակության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ 22-ամյա համաքա­ղաքացու հետ, ձեռք են բերել հանցագործության կատար­ման միջոցներ, կատարել դերաբաշխում և 2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 08:00-ի սահմաններում, վերջինիս վարած «Պրի­որա» մակնի­շի ավտո­մե­քենայով գնացել են նշված խանութի տարածք, դարանակալել են խա­նութի հարևանությամբ գտնվող աստիճանների տակ՝ սպասելով վաճա­ռողուհու գալուն: Ժամը 09:00-ի սահմաններում, երբ վեր­ջինս, աշխատանքի գալով, բացել է խանութի դուռն ու անջատել ազդանշա­նային համակարգը, երիտասարդները ապօրինի մուտք են գործել ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ վերջինիս կյանքի համար վտանգավոր սպառնալիքներով պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ սպառ­նալիքն իրական թվացնելու և դի­մադրութ­յունը կոտ­րելու նպա­տա­կով, 22-ամյա երիտասարդը մեկ անգամ կրակել է խա­նութի հա­տա­կին, որից հե­տո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող  առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝դիմել են փախուստի:

Բացի այդ, ցանկացած գնով ոսկյա զարդեր հափշտակելու մոլուցքից ելնելով, վերջիններս որո­շել են ավազակության եղանակով հափշտակել 22-ամյա երիտասարդի ծանոթին պատկանող, Ալա­վերդի քաղաքի Սանահին Սարա­հարթ փողոցում գործող խանութի ոսկյա զարդերը: 2020թ. օգոստոսի 10-ին՝ 11:40-ի սահ­մաններում,  Ալավերդի քաղաքի վերոնշյալ բնակիչներն ապօրինի մուտք են գործել նշված խանութ, որտեղ 22-ամյա երիտասարդը հարձակվել է խանութի սեփականատիրոջ վրա, ձեռքերով փակել նրա բերանն ու աչքերը, որից հետո վերջինիս նկատմամբ  կյանքի համար վտանգավոր բռնություն գոր­ծադրելով՝ ձեռքերով ամուր սեղմել է նրա պարա­նոցը՝ առաջացնելով շնչահեղձություն: Այդ ընթացքում 21-ամյա երիտասարդը խանութի ցուցափեղկերից վերց­րել է առանձնա­պես խոշոր չափերով` շուրջ 21.808.900 ՀՀ դրամ ընդ­հանուր ար­ժո­ղութ­յան տարբեր տեսակի ոսկյա զարդեր, և երկուսով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21 և 22-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP