Գյումրիի կենտրոնական գրադարանը կգործի քաղաքապետարանի հիմնանորոգված կիսանկուղային հարկում․19-րդ դարի հին մասնաշենքը կվերականգնվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Գյումրիի կենտրոնական գրադարանը կգործի քաղաքապետարանի հիմնանորոգված կիսանկուղային հարկում․19-րդ դարի հին մասնաշենքը կվերականգնվի

20:05 20.08.2020

Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը տեղափոխվում է նոր հասցե ։  Քաղաքապետարանի կիսանկուղային հարկը, որը վերանորոգվել է  սուբվենցիոն ծրագրով , վերածվել է  մշակութային կենտրոնի,որտեղ գրադարանից բացի կբացվեն  Գյումրիի պատմության թանգարան  ու  արվեստի  ցուցասրահ։Նոր շենքում վերջապես քաղաքային գրադարանը հնարավորություն կունենա ընթերցողներին ներկայացնել ֆոնդերում պահվող ամբողջ գրականությունը։

Կենտրոնական գրադարանի մոտ 27 հազար կտոր գրականությունը   նոր ու հարմարավետ  գրադարակներում է  դասավորվում :Գրքերի մեծ մասն առաջին անգամ են աշխատակիցները  պահոցներից  դուրս բերել։ Նախկին շենքում  ամբողջ գրքային ֆոնդը   ներկայացնելու  հնարավորություն  չեն ունեցել:

Նոր տարածքում  գրքերի պահպանման   անհրաժեշտ ջերմաստիճան կապահովվի ։    Քաղաքային գրադարանն   առաջին անգամ կունենա  ընդարձակ ընթերցասրահ։ Եզակի ու հատընտիր  գրականությունը , որն արգելված է  դուրս տանել, ընթերցողներին հնարավորություն կտրվի տեղում կարդալու ,ուսումնասիրելու ։

Մոտ 25 տարի գրադարանը տեղակայված էր  Համբարձումյան 35 հասցեում։ Շենքը  Կումայրի արգելոց թանգարանի պատմամշակութային  կառույցներից մեկն է ։Սև քարով ու  ալեքպոլյան ոճին բնորոշ զարդաքանդակներով շինությունը  կառուցվել է 1875 թվականին։  19-րդ դարի կեսերի կառույցը որոշ պատմությունների , եղել է   քաղաքում հայտնի բժիշկ Մխիթարյանի առանձնատունը,այնուհետ  վերածվել է մանկապարտեզի:

Շենքի հաստ պատերի ու երկու մետրի հասնող  հիմքերի ամրությունը սակայն հարյուրամյակների ընթացքում խախտվել է ։Պատշաճ պահապանություն չի տարվել , խոնավության պատճառով որոշ հատվածներում   քարաթափումներ են եղել, փայտաշեն ծածկը  քայքայվել է։


Հանրապետական նշանակության հուշարձան -շինությունը  նախատեսվում  է վերականգնել ՝անփոփոխ թողնելով ալեքպոլյան  արտաքին ճարտարապետական տեսքը ։Կառույցը կունենա  մշակութային ուղղվածություն ,մի քանի առաջարկներ քաղաքապետարանն արդեն ստացել է։

«Մեր մեծ նկարիչներից մեկի գործերը կարող են  ցուցադրվել,քանդակագործներից նաև առաջարկ կա էդտեղ օգտագործել որպես սրահ:Տարբեր առաջարկներ կան,հաստատ  շենքը  լինելու է մշակութային  կենտրոն»,-նշեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ  Ռուբեն Սանոյանը:

Մինչ վերականգնման աշխատանքների համար  միջոցներ գտնելը քաղաքապետարանը զբաղված է նաև կառույցն ամբողջությամբ տնօրինելու հարցերի կարգավորումով ։  Համայնքային ենթակայության շենքի մի հատվածը  բնակեցված է,երկրաշարժից հետո  այստեղ  ապրող  ընտանիքը տարածքն ազատել  հրաժարվում է :

«Շենքը համայնքապատկան է,բայց էնտեղ նաև մասնավոր կա:Մենք հիմա դատական պրոցեսների մեջ ենք,մի հատվածը էնտեղ մասնավորը  զբաղեցրել  և չի ուզում ազատել տարածքը:Հիմա այդ պրոցեսների մեջ ենք,տեսնենք ինչ է լինելու »,-ասաց  Ռուբեն Սանոյանը։

Կառույցի տնօրինման  հարցը  մի քանի տարի  է վիճարկվում է դատարանում ։ Գործընթացն տարիներով ձգձգվում է փաստաթղթային անհամապատասխանությունների պատճառով ։ Դրանց օրինականությունը ևս վիճարկելի  է ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

15:19 11.08.2025

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը  «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

15:11 11.08.2025

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

14:57 11.08.2025

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

14:48 11.08.2025

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...

BACK_TO_TOP