20:00 21.08.2020
Կորոնավիրուսով պայմանավորված հարկադիր պարապուրդի շրջանը ի հայտ բերեց աշխատանքային օրենսգրքի մի շարք բացթողումներ: Մասնավորապես պարապուրդի շրջանում վարձատրության խնդիրներ են առաջացել մի շարք ընկերություններում: Գործատուների մի մասը վճարել է նվազագույն աշխատավարձի չափով, մյուսները` 2/3-ով, մի մասն էլ ընդհանրապես չի վճարել: Իսկ կորոնավիրուսի հետևանքները վերացնելու պետական ծրագրերի արդյունքում էլ պարզվել է, թե ինչքան չգրանցված աշխատողներ կան: Գյումրիի իրավապաշտպան կազմակերպությունները բազմաթիվ դիմումներ են ստացել նման աշխատակիցներից, որոնք իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար դիմել են փաստաբանների խորհրդատվությանը կամ դատարան:
«Մեզ դիմել են շատ խախտումներով, բայց հիմնականը այն դեպքերն են, երբ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներին այդ պայմաններում չէին վարձատրում: Այսինքն՝ որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում: Հայտնի դարձավ, որ շատ չգրանցված աշխատողներ կան, որոնց գործատուն չի ուզել գրանցել կամ էլ հենց քաղաքացին չի ցանկացել գրանցվել, որովհետև նպաստից է օգտվում: Այդ մարդիկ, որպես այդպիսին, կորցրեցին իրենց աշխատանքը, նաև չստացան փոխհատուցում դրա դիմաց: Երբ մարդը գիտակցում է, որ իր իրավունքը մենակ ինքը կարող է պաշտպանել և ինքն է շահագրգիռ կողմը մինչև վերջ գնալու, այս պարագայում վերականգնվում են խախտված իրավունքները»,- նշեց իրավաբան Հերմինե Հովհաննիսյանը:
Իսկ փաստաբան Գայանե Գևորգյանը պարզաբանեց, որ ստեղծված իրավիճակում կողմնորոշվել դժվար է եղել նաև գործատուների համար: Առանձնացրեց այն ոլորտները, որտեղ աշխատողներից ավելի շատ աշխատանքային իրավունքների խախտման մասին բողոքներ են ստացել:
«Տեքստիլ արտադրության հետ կապված խնդիրներ շատ ունեցանք: Ամենատուժած ոլորտներից էր նաև հանրային տրանսպորտը, որտեղ աշխատողները չէին գրանցվել: Իսկ, օրինակ, տեքստիլ արտադրությունում փորձաշրջանի հետ կապված խնդիրներ կային: Մարդիկ աշխատանքի էին ընդունվել փորձաշրջանով, իսկ հետո գործատուն տեղյակ էր պահել, որ փորձաշրջանի ընթացքում չեն գրանցվում և չեն վճարվում: Առողջապահական համակարգում ամենաակնառու խախտումն էլ այն էր, որ անձը երկու շաբաթով ինքնամեկուսացել էր, բայց չէր վճարվել»,- շեշտեց փաստաբան Գայանե Գևորգյանը:
Իրավապաշտպանները նշել են, որ շատ մարդիկ, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել են, չեն դիմել դատարան, որպեսզի գործատուի հետ հարաբերությունները չփչացնեն և որպես դրա հետևանք չդառնան գործազուրկ:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...