Թարմացվում են Գյումրիի հեռուստաաշտարակի գույները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Թարմացվում են Գյումրիի հեռուստաաշտարակի գույները

18:36 22.08.2020

Թարմացվում են Գյումրիի հեռուստաաշտարակի գույները: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցեր» ընկերությունը պետբյուջեից մոտ 20 մլն դրամ ֆինանսավորում է ստացել հեռուստաաշտարակի ընթացիկ նորոգման համար: Մոտ երեք ամիս է ընթանում են ներկման աշխատանքները։ Թարմացնում են ոչ միայն հեռտուստաաշտարակի գույները նաև պաշտպանում են  կոռոզիայից: Վերջին անգամ Գյումրիի հեռուստաաշտարակը ներկվել էր մոտ 30 տարի առաջ: Գործը վստահվել է տեխնիկական ալպինիզմով զբաղվող մասնագետներին, որոնք համարձակություն և տեխնիկական հնարավորութուն ունեն աշխատել 180 մետր բարձրության վրա: Ճիշտ այսքան է Գյումրիի հեռուստաաշտարակի բարձրությունը:

Սևակը տեխնիկական ալպինիզմով զբաղվող խմբի համարձակներից մեկն է, ում աշխատանքային օրը սկսվում ու ավարտվում է տարբեր բարձրությունների վրա: Վերջին երեք ամիսներին նրա ու ընկերների աշխատավայրը Գյումրիի հեռուստաաշտարակն է: Նախ ցույց է տալիս անվտանգության միջոցները, որոնք թույլ են տալիս բարձրանալ հեռուստաաշտարակի վրա ու աշխատել ապահով: Գործը սկսել են Գյումրիի ամենաբարձր կետից՝ հեռուստաաշտարակի գագաթից: 180 մետր բարձրության վրա ներկում են աշտարակը այն գույներով, ինչը նախկինում է ունեցել՝ սպիտակ ու կարմիր:

«Օդում կախված կողմնորոշվելը շատ դժվար է, դժվար է հավասարակշռություն պահել: Պետք է կարողանաս ոչ վախենաս, ոչ էլ շատ չվախենաս: Օգտագործում ենք ալպինիստական գույք, ստուգված է, պարանները մարդու զանգվածից 7 անգամ ավելի ծանր զանգվածին կարող են դիմանալ: Մեր աշխատանքը եղանակից է կախված: Ուժեղ քամիների ժամանակ  ալպինիստական աշխատանք կատարել չի թույլատրվում ,այլապես ամբողջ քաղաքն ավելի շատ է ներկվում, քան այն օբյեկտը, որն ուզում ես ներկես»,-shantnews-ին պատմում  է տեխնիկական ալպինիստ Սևակ Խանդիլյանը:

Հեռուստաաշտարակի բարձր տեղամասերում աշխատողները գրեթե չեն էլ երևում,միայն ներկի շիթերից կարելի է հասկանալ, թե աշխատանքներն ուր են հասել: Իսկ երբ ներկարար-ալպինիստները ներքև են իջնում  պարզ է դառնում, թե այդ օրը որ գույնով են աշխատել:

Գյումրիի հեռուստաաշտարակը 64 տարեկան է: Այն կառուցվել  է 1956-ին ու մինչև 1974 թվականը հեռուստահաղորդումների անխափան եթերն ապահովել է մայրաքաղաքում: Իսկ երբ Երևանն արդեն նոր աշտարակ է ունեցել, հինը Գյումրի է տեղափոխվել: Առանձին տեղամասերում այն արդեն գունաթափվել էր, ժանգոտվել: Ներկման աշխատանքները անհրաժեշտություն էին արդեն: Ներկմանը զուգահեռ «Հայաստանի հեռուստատեսային ու ռադիոհաղորդիչ ցանցեր»  ընկերությունը նաև լուսավորության հնարավորություններն է քննարկել։

«Սա աշտարակների հետագա սպասարկման, կյանքը երկարացնելու համար արվող աշխատանք է: Աշտարակները կարևոր դեր են կատարում հեռուստատեսային ցանցի, հանրային մուլտիպլեքսի համար: : Գյումրիի հեռուստաաշտարակը նաև  ունի քաղաքի առումով երևացող դիրք և շատ կարևոր է , որպեսզի աշտարակի տեսքը համահունչ լինի քաղաքին: Մենք նաև քաղաքապետարանին ենք դիմել, որ ճիշտ կլինի, եթե հնարավորություն ունեն, լուսավորության հարցերով իրենց օգնեն: Տրամադրեն լուսավորության համակարգեր, մենք տեղադրենք: Սակայն քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ ներկա պահին այդ հնարավորությունը չունեն:Այս տարի մենք ներկման աշխատանքները կավարտենք, լուսավորության համար կհասկանանք, եթե մեր վրա է մնալու , արդյոք մեր հնարավորությունները կներեն , որ լուսավորություն անենք կամ համատեղ ուժերով փորձենք այդ հարցը լուծել »,-shantnews-ին ասել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցեր» ընկերության տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը:

 

Այսինքն լուսավորություն Գյումրիի հեռուստաաշտարակը դեռ չի ունենալու: Առայժմ միայն ներկման աշխատանքները բավարար են այն շահագործելի վիճակի բերելու համար: Աշխատանքների նախապես հայտարարված վերջնաժամկետները  խախտվել են:

 

Ներկի շիթերը հարակից թաղամասերին էլ են հասել, հետք թողել ավտոմեքենաների վրա: Մասնագետը նշում է՝ եթե եղանակները թույլ տան, մի քանի օրից ներկման աշխատանքները կավարտեն: Հայաստանում 213 հեռուստաաշտարակներ կան: Դրանց բարձրությունը կազմում է 6-ից մինչև 308 մետր:«Հայաստանի հեռուստատեսային ու ռադիոհաղորդիչ ցանցեր »ընկերությունը աշտարակները հերթի է դրել ու տարեկան պլան կազմել,թե որտեղ ու որ աշտարակն է ներկվելու:  Ամենաբարձրը մայրաքաղաքինն է: Այն ներկվել է 2018-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP