Գյումրեցի 12-ամյա Միլենը գերազանցել է 3 ռեկորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

Գյումրեցի 12-ամյա Միլենը գերազանցել է 3 ռեկորդ

12:15 25.08.2020

Մոսկվաբնակ հայուհու նպատակը հայրենի քաղաքի երեխաներին օգնելն է:

Գյումրեցի 12-ամյա Միլենի ձայնային տվյալներով հետաքրքրված են աշխարհի ճանաչված երգիչներ ու երաժիշտներ։ Նա փոքրուց երգել է, մասնակցել երաժշտական մրցույթների, նախագծերի, արժանացել մրցանակների, պատվոգրերի։ Միլենի մոտ բացառիկ տաղանդն ու հզոր ձայնը բացահայտվել է ընդամենը 2-2,5 տարի առաջ։ Նրա մայրը՝ մասնագիտությամբ երաժիշտ Հասմիկն առաջինն է նկատել դստեր ձայնային որակյալ տվյալները։ Այս մասին հաղորդում է asparez.am-ը։

«Այն, որ Միլենն ունի շատ հզոր ձայն ու մեծ դիապազոն, տեղյակ չէինք։ Վորոնեժում միջոցառմանը համաձայնել էր մասնակցել, առանց պարապելու նա երգեց և այդտեղ պարզվեց, որ ունի հզոր ձայն ու դիապազոն։ Ես ինքս զարմացա, որովհետև իրեն նման ձայնով երբեք չէի լսել, հետո սկսեցի աշխատել նրա հետ։ Միլենը երաժշտական կրթություն չուներ, նա 7 տարվա երաժշտական դպրոցի կուրսը միայնակ յուրացրեց ընդամենը երկու տարում»,-պատմում է մայրը։

Միլենն ինքնուրույն սովորել է նվագել դաշնամուր, կիթառ։ Ներկայում սովորում է Մոսկվայի վոկալի ակադեմիայում։
«Երբ նկատեցի Միլենի հզոր ձայնը, սկսեցի նրա հետ ձայնավարժություններ կատարել։ Ուսումնասիրեցի ռեկորդակիրներին, նման ձայնային տվյալներ ունեցել են 3-4 հոգի, որոնք Գինեսի գրքում գրանցված են։ Միլենը գերազանցեց նրանց ռեկորդը։ Նրա ձայնային տվյալներն ուղարկեցի Մեծ Բրիտանիա, որտեղ կատարեցին տարբեր փորձարկումներ և հաստատեցին։ Այնուհետ ես նամակով դիմեցի ՀՀ մշակույթի նախարարություն՝ գրելով, որ Ռուսաստանում բնակվող հայի մոտ կան նման ձայնային տվյալներ։ Ասացին՝ մեզ այս պահին դա պետք չէ, թող գրանցվի Ռուսաստանի ռեկորդների գրքում։ Այս ինֆորմացիան, բնականաբար, ցավալի էր մեզ համար։ Ապա դիմեցի Ռուսաստանի ռեկորդների գրքին։ Միլենը միանգամից գերազանցել է երեք ռեկորդ՝ աշխարհում ամենաբարձր նոտան է վերցնում, ամենամեծ դիապազոնն ունի մարդկության պատմության մեջ և ամենահզոր ձայնն ունի»,-մանրամասնում է Հասմիկը։

Որպես ռեկորդակիր՝ Միլենին շնորհել են ոսկե կնիքով վկայական, իսկ երկու ամիս անց նա Մոսկվայում պարգևատրվել է ոսկե մեդալով։ Պրոդյուսերը խորհուրդ է տվել․«Միլենն այլևս մրցույթների համար չէ»։ 12-ամյա ռեկորդակիրը հրաժարվել է ոչ միայն հեռուստատեսային մրցույթների մասնակցելու, այլև տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկություններից։ Մայր ու դուստր մշակել են միջազգային նախագիծ՝ «Արվեստը հանուն երեխաների»։ Նախագծի շրջանակում Միլենը պատրաստվում է Գյումրիում ներկայանալ բարեգործական համերգով՝ այդպես օգնելով հայրենի քաղաքի անապահով, հիվանդ, ծնողազուրկ երեխաներին։

Նախագծին միացել են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի հայտնի աստղեր, երաժշտական, պարային խմբեր։ Գլխավոր դերում Միլենն է իր ձայնի շնորհիվ։ Մայրն ընդգծում է՝ «Մենք Միլենի համար գումար չենք ծախսում։ Միլենն էլ է դեմ գումար ծախսելուն, ասում է` ինչո՞ւ ծախսել, երբ կան սոված և բուժման գումար չունեցող երեխաներ»,-ավելացնում է Հասմիկը։

Օգոստոսի վերջին Միլենը մոր հետ վերադառնալու է Գյումրի։ Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է արտակարգ համերգ, որի տոմսերը վաճառվում են առցանց տարբերակով և, Հասմիկի խոսքով, բավական մատչելի են։ «Միլենը նպատակ ունի հայրենի քաղաքը ներկայացնել աշխարհին»,-եզրափակում է Հասմիկը։

Միլենը զրույցում խոստովանում է․«Ինձ հաճելի է, երբ բոլորն ինձ են լսում։ Գյումրին իմ կյանքն է, իմ ապագան կապում եմ Գյումրիի հետ։ Ես ուզում եմ գալ Գյումրի, իմ ձայնով օգնել երեխաներին»:

Արմեն Կարանյանի ընտանիքը Գյումրուց Ռուսաստան տեղափոխվել է 2016 թվականի վերջերին, սկզբում բնակվել է Վորոնեժում, այնուհետ՝ Մոսկվայում։ Միլենը Արմեն և Հասմիկ Կարանյանների միջնեկ դուստրն է։ Նրանց ավագ դուստրը զբաղվում է նկարչությամբ, իսկ կրտսերն արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ ունի հետաքրքրվածություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

18:18 20.08.2025

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

18:13 20.08.2025

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

Ռոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...

SHANTNEWS

18:00 20.08.2025

SHANTNEWS

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:52 20.08.2025

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:45 20.08.2025

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

17:38 20.08.2025

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...

BACK_TO_TOP