Ինչպես են բուհերում սկսելու նոր ուսումնական տարին և ինչ սահմանափակումներ են կիրառելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Ինչպես են բուհերում սկսելու նոր ուսումնական տարին և ինչ սահմանափակումներ են կիրառելու

19:45 27.08.2020

Նոր ուսումնական տարվան են նախապատրաստվում Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պարետատան ցուցումներից բացի, բուհերը մշակում են ուսումնական պրոցեսի կազմակերպման իրենց կարգը, անվտանգության կանոնների պահպանման, լսարանների տեղակայման ու կահավորման տարբերակները:

Շիրակի պետական համալսարանում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում արդեն հստակեցված են, թե ինչպես են ուսումնական տարին սկսելու:

Շիրակի պետական համալսարանում ռեկտորատի հերթական նիստում ամբիոնների դեկանների մասնակցությամբ  քննարկում էին արտակարգ դրության պայմաններում պարետատան ցուցումներով նոր ուսումնական տարին սկսելու մանրամասները։

Հաշվի առնելով որոշ մասնագիտությունների ուսումնառության առանձնահատկությունները՝ ամբիոններից  յուրաքանչյուրն իր ընթացակարգն էր ներկայացնում։Դասախոսություններին և շենքում գտնվելու ընթացքում դիմակով լինելու պահանջը վերաբերում է 320 առաջին կուրսեցիների: Սեպտեմբերի մեկին միայն նրանք են գալու համալսարան։ Ուսանողները մասնաշենք կմտնեն մի քանի մուտքերից։ Դասամիջոցներ կունենան, բայց 5 րոպեանոց։ Դասերը կանցկացվեն երկհերթ։

«Բոլոր նրանք, ովքեր առկա են դասի գալու, գալու են առաջին հերթով։ Կրթություն կազմակերպելու հնարավորություն երկրորդ հերթով էլ կունենանք, որովհետև մենք էնտեղ ունենք 4-րդ կուրսեցիներ, որոնք պիտի 3-րդ կուրսից բաց թողնված պրակտիկային մասնակցեն։ Մագիստրատուրայում փորձելու ենք դասերը կազմակերպել ժամը 3-ից հետո»,– նշեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

«Ուսանողները խաչաձև են նստելու։ Այն նստարաններին և աթոռներին, որտեղ որ ուսանողը չի նստելու, կփակվեն։ Լսարաններ ուսանողները կգնան բաժանված երկու խմբերի»,- նոր կարգի մանրամասները ներկայացրեց ՇՊՀ մանկավարժության ամբիոնի դեկան Ռուզաննա Մարդոյանը։

Բացի առաջին կուրսեցիներից, մյուսների համա դասերը կկազմակերպվեն հեռավար, բայց որոշ մասնագիտությունների գծով օնլայն անցկացնել հնարավոր չէ։ Լաբորատոր և գործիքային աշխատանքները հեռավար անցկացնել անհնար է։

Նեղ մասնագիտական դասերն հեռավար անցկացնելու տարբերակից հրաժարվում են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում։ Այստեղ էլ դասերը կլինեն հիբրիդային եղանակով։ Առաջին տասնհինգ օրը համալսարան կգան միայն 75 առաջին կուրսեցիները:

    «Առաջին կուրսեցիները պետք է 2 օր գտնվեն համալսարանում, բարձր կուրսերը՝ բակալավրների մասին է խոսքը, պետք է շաբաթական մեկ օր գան, մագիստրատուրայի առաջին կուրսեցիները շաբաթական մեկ օր՝ օրվա կեսից հետո, իսկ երկրորդ կուրսեցիները՝ ամիսը նվազագույնը մեկ անգամ»,- նշեց ՀԱՊՀ-ի Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Հովհաննես Մանուկյանը


Պոլիտեխնիկական համալսարանում առաջին կուրսեցիների համար կլինեն ֆիքսված լսարաններ: Փոփոխվել է դասաժամերի ու դասամիջոցների տևողությունը՝ դառնալով 60 րոպե:

 

Ուսանողներից բացի, այլ գրաֆիկով և ոչ ամեն օր դասախոսությունների կներկայանան բուհի դասախոսներն ու վարչական աշխատողները։

Շիրակի պետական համալսարանի ու Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղերում մշակված կանոններով ու ընթացակարգով կաշխատեն մինչև սեպտեմբերի կեսը, կախված իրավիճակից հնարավոր է  փոփոխությունների գնան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:45 06.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

12:30 06.08.2025

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

12:11 06.08.2025

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...

SHANTNEWS

12:00 06.08.2025

SHANTNEWS

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

11:57 06.08.2025

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին  ժամը 12:00-20:00-ն  կդադարեցվի   ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

11:45 06.08.2025

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...

BACK_TO_TOP