19:59 28.08.2020
Շիրակի մարզի բարձր լեռնային տեղանքներում գտնվող գյուղերում զբոսաշրջությունը զարգացնելու նախադրյալներ կան,բայց այդ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմներ չեն կիրառվում ։ Եվրոպական միության «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրով նախատեսվում է մարզի 7 խոշորացված համայնքների բնակավայրերում զարգացնել տուրիզմն ու նպաստել բնակավայրերի գրավչության մասին տեղեկատվության տարածմանը։
Այսօր խոշորացված համայնքների երիտասարդների մասնակցությամբ քննարկվել են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Հյուրերին մարզում մի քանի օր պահելու համար կարևոր են գյուղական համայքներում ստեղծել անհրաժեշտ պայմաններ ։ Հայտնի վանքերից ու եկեղեցական համալիրներից բացի լեռնային բնակավայրերում կան գրավիչ շատ տեսարժան վայրեր,որոնց մասին շատերը տեղյակ չեն։
«Մեր համայնքում մենք տուրիստներ ունենում ենք գրեթե ամեն տարի,այդպիսի տարի չկա,որ մեզ մոտ Իսրայելից մարդիկ չգան։Երբ ներս են մտնում ,ասում են,դուք հաց թխու՞մ եք,մենք ուզում ենք տեսնել ինչպես եք լավաշ թխում։Մենք շատ տարածքներ ունենք ,որոնք իրենց համար հետաքրքիր են։Ասում են,որ իրենց տանենք այնպիսի ճանապարհներով,որոնք ավտոմեքենայի համար լինեն դժվարանցանելի»,-պատմեց Սարապատ խոշորացված համայնքի ներկայացուցիչ Շուշան Վարդանյանը։
«Զուտ ինչ -որ բան վիզուալ տեսնելը էդ դեռ քիչ է զբոսաշրջիկի համար,ինքը ուզում է փորձել,իսկ մեր գյուղերում բացի հյուրատներից ուրիշ բան չեն պատկերացնում»-նշեց Ամասիա համայնքը ներկայացնող Հարություն Հարությունյանը։
Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանները տուրիզմը զարգացնելու հետաքրքիր տարածքներ կան ՝ արկածային ու էքստրեմալ հանգիստն անցկացնելու լավ հնարավորություններով ։ Բայց գյուղերի գրավչության մասին տեղեկատվությունը հանրայնացնելու գործիքներ չեն կիրառվում։
Գյուղերի երիտասարդները շեշտում են ,որ բնակավայրերից ամեն մեկն ունի իր կենցաղի ու միջավայրի առանձնահատկությունը ։Գեղեցիկ բնությունն ու էկոլոգապես մաքուր սնունդը , ինչպես նաև գյուղաբնակ մարդկանց հետ անմիջական շփումներն ու ճամփորդին ներս հրավիրելու , նրա հետ հաց կիսելու սովորությունն էլ անմիջական միջավայր են ստեղծում ։
Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանները զբոսաշրջային ուղղություններում ներառելու հստակ ծրագրեր կան։Գաստրոտուրիզմի զարգացմանն ուղղված քայլեր ևս ձեռնարկվում են,բայց ենթակառուցվածների պակասի ու անանցանելի ճանապարհների պատճառով տուրիստական կազմակերպությունները բարձր լեռնային բնակավայրեր այցելությունները թողնում են երկրորդ անգամ երրորդ պլանում ։
15:43 11.08.2025
Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփելՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Արգենտինայի Սուպերլիգայի «Բանֆիլդի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: «Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […] ...
15:38 11.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, […] ...
15:29 11.08.2025
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...