15:20 29.08.2020
Միջերկրական ծովում գազի նոր պաշարների հայտնաբերումը առավել սրել է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները: Այդ հակասությունների շարունակությունն են այս ընթացքում այդ տարածաշրջանում տեղի ունեցող զորավարժությունները, որոնց մասնակից են արտաքին խաղացողները: Մասնավորապես հունական Կրետե կղզու մոտ հավաքված են Ֆրանսիայի, Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմանավեր ու կործանիչներ:
Այս հակամարտությունում Թուրքիայի դեմ գործում են ոչ միայն Հունաստանը, այլև Ֆրանսիան, Եգիպտոսն ու Իսրայելի աջակցությամբ Արաբական Միացյալ էմիրությունները: Մասնագետները այն հակաթուրքան առանցք են համարում: Ամեն ինչ սկսվել է դեռևս 2019 -ին, երբ Հունաստանի ու Թուրքիայի դարավոր հակամարտությունում նոր ճակատ ավելացավ՝ գազայինը: Բանն այն է, որ Կիպրոսի մոտ գազային պաշար հայտնաբերվեց: Այդ տեղանքում ֆրանսիական ու իտալական ընկերությունների աշխատանքը առաջացրեց Թուրքիայի դժգոհությունը, քանի որ Կիպրոսի թուրքական հատվածը ոչ մի բան չստացավ:
16:53 01.05.2025
Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...
16:45 01.05.2025
Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթըԻրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...
16:35 01.05.2025
Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...
16:27 01.05.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբԱպրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...
16:19 01.05.2025
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդՀինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...
16:10 01.05.2025
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել ՆախիջևանումԱդրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...