Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը. մանրամասնում է ԿԳՄՍ փոխնախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը. մանրամասնում է ԿԳՄՍ փոխնախարարը

11:30 30.08.2020

Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու դպրոցական միջավայրը՝ համադրված տան պայմանների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Այդ գործոնները հստակ երևում են TIMSS հետազոտության արդյունքների վերլուծություններից, որ կարելի է գտնել Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում։

Առարկայի հանդեպ վերաբերմունքը. ինչու է կարևոր սիրել այն, ինչ սովորում ես

Սովորողների արդյունքների համադրումը առարկայի հանդեպ վերաբերմունքի հետ ցույց է տալիս, որ առարկայի հանդեպ լավ վերաբերմունքը զգալիորեն ավելի բարձր կրթական արդյունք է ապահովում։ Այսպես. օրինակ, մաթեմատիկա առարկայի նկատմամբ աշակերտների վերաբերմունքը կապված է թեստային բալի հետ: Մասնավորապես այն աշակերտները, ովքեր լավ են վերաբերվում առարկային մոտ 28 բալով ավելի բարձր թեստային բալ ունեն՝ ի տարբերություն առարկայի նկատմամբ վերաբերմունքի ցածր մակարդակ ունեցող աշակերտների: Ֆիզիկա առարկայի դեպքում մոդելի հաստատունը 421 բալն է: Այս առարկայի նկատմամբ աշակերտների վերաբերմունքը կապված է թեստային բալի հետ: Մասնավորապես այն աշակերտները, ովքեր լավ են վերաբերվում առարկային մոտ 31 բալով ավելի բարձր թեստային բալ ունեն՝ ի տարբերություն առարկայի նկատմամբ վերաբերմունքի ցածր մակարդակ ունեցող աշակերտների: Նույն պատկերն է մյուս բնագիտական առարկաների դեպքում։

Ինչու է կարևոր վստահել սեփական ուժերին։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչքան ավելի շատ է սովորողը մտածում, որ իր ուժերի սահմանում է որևէ առարկա սովորելը, որևէ խնդիր լուծելը, այնքան ավելի բարձր է արդյունքը։ Օրինակ, մաթեմատիկա առարկայի ոլորտում գիտելիքների ընկալման բարձր մակարդակը, կամ որ նույն է ինքնավստահությունը դրականորեն է կապված թեստային բալի հետ: Եթե վերաբերմունքը մաթեմատիկայի նկատմամբ փոխում է աշակերտի բալը 28-ով, ապա բարձր ինքնավստահությունը փոխում է աշակերտի բալը շուրջ 91-ով: Նույնը՝ ֆիզիկայի դեպքում. ֆիզիկա առարկայի ոլորտում գիտելիքների ընկալման բարձր մակարդակը, կամ որ նույնն է ինքնավստահությունը դրականորեն է կապված թեստային բալի հետ: Գնահատման բոլոր տիրույթներից ամենաուժեղ կապը դիտարկվում է հենց գիտելիքների մակարդակի ընկալման հետ: Մասնավորապես գիտելիքների ընկաման բարձր մակարդակը փոխում է աշակերտի բալը շուրջ 84-ով: Նույն պատկերն է մյուս բնագիտական առարկաների դեպքում։

Տանը գրքերի քանակը

Մենք հաճախ կարծում ենք, որ գրքերը այլևս անկարևոր են դառնում։Իրականում հետազոտությունները հենց մեր երկրում կրթական արդյունքի մասով ցույց են տալիս, որ օրինակ մաթեմատիկայի պարագայում եթե տանը գրքերի քանակը 26 –ից 100 է, ապա այդ դեպքում աշակերտները գրանցում են 40,8-ով ավելի բարձր արդյունք, քան տանը 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտների դեպքում: 100-ից ավելի գրքեր ունեցող աշակերտների արդյունքները 54 բալով բարձր են 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտներից: Նույն կապը կրկնվում է մյուս առարկաներից եղած արդյունքների դեպքում, օրինակ ֆիզիկան. եթե գրքերի քանակը 26 –ից 100 է, ապա այդ դեպքում աշակերտները գրանցում են 31,6-ով ավելի բարձր արդյունք: 100-ից ավելի գրքեր ունեցող աշակերտների արդյունքները 51,5 բալով բարձր են 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտներից:

Համակարգիչն ու ինտերնետը տանը. թվային խզման ազդեցությունը

Տանը համակարգչի և ինտերնետի առկայությունը նույնպես էական են՝ գրանցվող կրթական արդյունքների տեսանկյունից։ Համակարգչի առկայության դեպքում աշակերտների թեստային բալը ավելանում է 37,4-ով: Համացանցի առկայության դեպքում աշակերտների թեստային բալը ավելանում է 28,2-ով:

Ծնողների կրթությունը

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ծնողների երեխաները շուրջ 30 բալով ավելի բարձր արդյունքներ են ցույց տալիս՝ քան կրթություն չունեցող կամ միջնակարգ դպրոցական կրթություն ունեցող ծնողների երեխաները: Բարձրագույն կրթություն ունցող ծնողների երեխաները շուրջ 56 բալով ավելի բարձր արդյունքներ են ցույց տալիս՝ ի տարբերություն միջնակարգ կամ կրթություն չունեցող ծնողների երեխաների: Սա է աղքատության վերարտադրվող շղթայի էությունը և դրա համար է այդքան կարևոր՝ ապահովել հասանելի կրթական ծառայություններ բոլորի համար, որ հանրային զարգացման ուղիղ ճանապարհն է։

Մանկավարժ է արդյոք ուսուցիչը

Վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե ուսուցիչն ունի մանկավարժական կրթություն, ապա սովորողների արդյունքներն ավելի բարձր են լինում։ Օրինակ, մաթեմատիկայի դեպքում եթե ուսուցիչը մանկավարժական կրթություն է ունեցել, ապա սովորողների արդյունքները եղել են 20 թեստային բալով ավելի բարձր, քան ոչ մանկավարժ ուսուցիչների սովորողների արդյունքները։

Բավարարված են արդյոք ուսուցիչներն իրենց աշխատանքով

Սա նույնպես էապես ազդում է կրթական արդյունքի վրա։ Այն աշակերտները, որոնց ուսուցիչները բավարարված են իրենց աշխատանքով, 32 թեստային բալով ավելի բարձր արդյունք ունեն, քան իրենց աշխատանքով չբավարարված ուսուցիչների աշակերտները։

Կրթական արդյունքի վրա էապես ազդում է նաև դպրոցի ապահովությունը՝ անվտանգ ու բռնությունից զերծ միջավայրը, տնօրենների կողմից դպրոցի հանդեպ վերաբերմունքը և մի քանի այլ գործոններ, որ ցույց են տալիս, թե ինչ բազմաշերտ է հանրակրթության փոփոխությունը։

Վերլուծությունների հղումները՝ մեկնաբանությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

22:10 08.07.2025

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Իսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP