15:23 31.08.2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ծառայողները, շարունակելով հետևողական և զգոն պայքարը արգելված իրերի և առարկաների ներթափանցման դեմ, ինչպես նաև պատշաճորեն կատարելով իրենց առջև դրված պարտականություններն ու առաջադրանքները, հերթական անգամ կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձերը։
Մասնավորապես, սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետից ահազանգ է ստացվել այն մասին, որ դիտաշտարակների միջնամասում՝ քողարկող պատի արտաքին կողմում, նկատվել է ավտոմեքենայի շարժ:
Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, անմիջապես իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում հիմնարկի բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կպչուն ժապավենով և լուսարձակող կրակայրիչով ամրացված փաթեթ:
Փաթեթում, ըստ առանձնացված չափաքանակների, առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 14.8, 9.1 և 3.9 գրամ զանգվածներ, 0.3 գրամ, բաց վարդագույն հատիկներով զանգված, ինչպես նաև 68.3 գրամ, առանց մակնշման, միախառնված սպիտակ դեղահաբեր և դեղապատիճներ:
Ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումը կանխվել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Օգոստոսի 29-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, արգելագոտու քողարկող պատի արտաքին հատվածից կատարվել է ներնետման փորձ դեպի բնակելի գոտու մասնաշենք։ Հիմնարկի ծառայողների կողմից անմիջապես իրականացված միջոցառումների արդյունքում արգելապատի վերին հատվածից՝ փշալարի վրայից, հայտնաբերվել է փաթեթ՝ ամրացված ծանրությունն ապահովող քարով։ Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված 13.8 և 21.8 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ:
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...