Գյումրիի դրամատիկական թատրոնը պատանի հանդիսատեսի համար բացօթյա ներկայացում է խաղացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Գյումրիի դրամատիկական թատրոնը պատանի հանդիսատեսի համար բացօթյա ներկայացում է խաղացել

18:41 01.09.2020

Այսօր Հայորդաց տան բացօթյա դահլիճում կայացել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շոու ներկայացումը,որը նախատեսված էր պատանի հանդիսատեսի համար։

Որ «Կորժիկը, կոմպոտը և կարամելկան» ներկայացման պրեմիերան կլիներ բացօթյա ու արտակարգ պայմաններում, տարեսկզբին թատրոնի տնօրինությունն անգամ ենթադրել չէր կարող, բայց համավարակը նոր իրավիճակ թելադրեց։

«Ներկայացման ռեժիսորն է Ռաֆայել Ասատրյանը, պրեմիերան պետք է կայանար մեր թատրոնի դահլիճում մարտի 14-ին, բայց, արտակարգ դրությամբ պայմանավորված, հետաձգվեց։ Այսօր այն շատ լավ անցավ, դահլիճում ներկա 100 փոքրիկների համար կարողացանք ստեղծել հեքիաթային մթնոլորտ»,- Shantnews-ի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

Բացօթյա ներկայացմանը ներկա գտնվել  ցանկացողները շատ են եղել, բայց սահմանափակումների պատճառով  տոմսեր չեն վաճառել։ Հանդիսատեսի 80 տոկոսն էլ եղել է դեռ մարտ ամսվանից վաճառված տոմսերը ձեռք բերած փոքրիկները։

Մինչ ներկայացման մեկնարկը, բացօթյա տարածքում թատրոնի անձնակազմը ապահովել է անվտանգության բոլոր կանոնները։«Բոլոր երեխաները ջերմաչափվել են, ախտահանիչ միջոցներ են տեղադրված եղել, կարելի է ասել՝ մեր թատրոնի ամբողջ անձնակազմը մեկ օրով տեղափոխվել էր Հայորդաց տան տարածք՝ հսկիչներով, տեխնիկական անձնակազմով ու դերասաններով»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

Մանկական բացօթյա ներկայացումներ առաջիկայում թատրոնը նորից է նախատեսում խաղալ, հիմա սպասում են պարետատան ցուցումներին՝ հնարավորության դեպքում մեկ այլ տարածքում էլ ներկայացում կխաղան մեծ հանդիսատեսի համար։

«Բացօթյա տարածքում միայն հնարավոր է փոքր շոու ներկայացումներ խաղալ, երեկոյան  բեմադրությունները դեկորացիայի պատճառով դրսում խաղալ հնարավոր չէ։ Նախատեսում ենք սեպտեմբերի կեսերին մեր հանդիսատեսին ներկայացնել «Երկնագույն շան աչքեր»-ի բացօթյա տարբերակը»,- ասաց  թատրոնի տնօրենը։

Երբ արտակարգ դրությունը ավարտվի, դրամատիկական թատրոնը նոր եթերաշրջանի բացմանը պատրաստ է  ներկայանալ երկու նոր ներկայացումներով, որոնց նախապատրաստական, բեմադրման աշխատանքները  իրականացվել են արտակարգ դրության պայմաններում։ Աշնանը դրամատիկականում ծրագրում են նոր թատերական նախագիծ իրականացնել նաև հրավիրյալ դերասանի հետ։

«Վարդան Պետրոսյանի հետ ենք մի նոր նախագիծ իրականացնելու, որի գլխավոր դերակատարը կլինի նա։ Հենց թռիչքները թույլատրվեն, Վարդանը կգա Գյումրի ու միասին կբեմադրենք այդ ներկայացումը, որը կլինի իր տեսակի մեջ տարբերվող»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

15:19 11.08.2025

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը  «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

15:11 11.08.2025

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

14:57 11.08.2025

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

14:48 11.08.2025

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...

BACK_TO_TOP