17:41 01.09.2020
ԱՀ ԿԳՄ նախարար Լ. Ղարախանյանը Գիտելիքի օրը նշանավորել է սահմանամերձ Թալիշում: Դպրոցի մուտքի մոտ նախարարին դիմավորել են ուսուցիչները և այս ուսումնականի միակ առաջին դասարանցին՝ փոքրիկ Նանեն, որը, ի դեպ, դպրոցական պայուսակն ու գրենական պիտույքներն անձամբ նախարարից է ստացել: Ողջունելով դպրոցի անձնակազմին և շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ՝ նախարարն ընդգծել է սահմանի կարևորությունը.
«Սահմանն է այսօր թելադրում մեր ամբողջ գործունեության ու կենսակերպի տրամաբանությունը. սահմանամերձ համայնքում ապրող յուրաքանչյուր մարդ՝ փոքրիկ Նանեից սկսած, հերոս է: Այսօր, մեզնից յուրաքանչյուրը որևէ քայլ ձեռնարկելիս, պիտի առաջնորդվի իրական ու մնայուն արժեքներով ՝ վեր դասելով հայրենիքի շահը, հիշելով, որ այս հողը սրբագործված է արյամբ, աչքի առաջ ունենալով ընկած տղաների անխոս պատգամները»:
Ապրիլյանից հետո Թալիշի ճակատագիրը հիմնովին փոխվել է, այսօր տեղի դպրոցում 27 աշակերտ է սովորում, սակայն թշնամու կրակակետի տակ ապրող թալիշցիները հաստատակամ են պապենական հողը շենացնելու հարցում:
«Սահմանին ապրող մարդը կենդանի վահան է բոլորիս համար. դա նշանակում է, որ մենք սխալվելու, մեր համազգային նպատակներից շեղվելու իրավունք չունենք: Աստծո յուրաքանչյուր օրը երախտապարտ պիտի լինենք թալիշցի Նանեին, Թալիշի հերոս ուսուցչությանը, որ կարողանում է լուսավոր երազներով ու վեհ գաղափարներով սերունդ կրթել»,- նշել է Լուսինե Ղարախանյանը:
ԱՀ ԿԳՄ նախարարն այցելել է նաև Մատաղիսի միջնակարգ դպրոց, շնորհավորել ուսուցիչներին տոնի առթիվ, տեղեկացել դպրոցի խնդիրներից:
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...
09:14 02.05.2025
Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...
09:10 02.05.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...
09:05 02.05.2025
Վենսը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի առաջարկների միջև «ոսկե միջին» փնտրելու մասինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկները՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս, և այժմ «ոսկե միջինի» որոնումներ են ընթանում։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին երկու շաբաթվա ընթացքում, այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ասել է՝ «Սա մեր խաղաղության առաջարկն է»: Ուկրաինացիներն արել են դա, իսկ հիմա, կարծում եմ, հարցն […] ...
09:00 02.05.2025
Bloomberg․ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ համաձայնագրերի համարՎաշինգտոնը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Դրա տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը մտադիր է հավատարիմ մնալ այս մոտեցմանը «այն շրջանների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգները սովորաբար դրամաշնորհներ կամ վարկեր է տրամադրում»։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Կիևի հետ գործարքը վկայում […] ...
08:50 02.05.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայի հատվածում 24 ժամում ավելի քան 30 մարդու կյանք են խլելԱռնվազն 31 մարդ է զոհվել հինգշաբթի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Դրա խոսքով՝ իսրայելական ուժերը ուրբաթ օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Դրանցից մեկը հարվածել է Էլ Բուրեյջ փախստականների ճամբարին, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի […] ...