15:35 02.09.2020
Շիրակի մարզի Անիի նախկին տարածաշրջանի գյուղերում պահպանվում է պատմական մայրաքաղաքի հետքը: Այս գյուղերը հիմնադրել են Արևմտյան Հայաստանի գաղթականները, որոնք իրենց հետ Անիի մշակույթն ու կենցաղն են բերել: Օրինակը Բագրավան գյուղում է: Մինչ օրս գյուղի փոքրիկ թանգարանում պահպանվում են Անի մայրաքաղաքից բերված շինարարական գործիքներ, կենցաղային իրեր: Նաև այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահին ձիթհանը: Այն կառուցել են գյուղի հիմնադիրները, և ձիթհանը համարվել է Բագրավանում առաջինը հաստատված գերդաստանի հարստությունը:
Բագրավանի վերջնամասում գտնվող կիսավեր շինությունն իրականում գյուղի ձիթհանն է: Պահպանվել են շինության 3 պատերը և քարե փողորակը, կամ ինչպես գյուղացիներն են ասում՝ գուռը: Ձեթի համար հումք հանդիսացող սերմերը կամ հենց բույսերը բովում էին վառարանի վրա, տրորում երկանքով, որը պտտում էին եզները: Ստացված խյուսը տեղադրում էին ծանրության տակ, և ձեթը քարե փողորակով հոսում էր կճուճների մեջ:
Ձիթհանի հարևանությամբ նաև եզների անասնագոմն է պահպանվել: Այս ամենը հիմա Բագրավանի հիմնադիր Մկրտչյանների ժառանգների սեփականությունն է:
Բագրավան են եկել Ղոշավանք՝ ներկայիս Հայկաձոր գյուղից: Անիի հաղթական կամարները հենց հին Ղոշավանքի տարածքում են: Այսինքն, ըստ գյուղացիներին հասած տեղեկությունների, պատմական մայրաքաղաքի սահմանները սկսվել են Ղոշավանքից: Բագրավանի հիմնադիրներին ՝ «գլավնիներ» են անվանել, որը նշանակել է, որ գյուղի առաջնորդներն ու մեծահարուստներն են եղել:
«Գլավնիներ են եղել գյուղի հիմնադիրները: Ունեցել ենք մի պապիկ՝ Մանուկը շատ աղա է եղել: Սովի տարիներին, երբ դիմել են ունևոր մարդկանց, թե քանիսին կկարողանան կերակրել, մեկն ասել է, որ 7 մարդ կտանեմ իմ տուն, մյուսը համաձայնել է 2 տնտեսության կերակրել, իսկ Մանուկ աղան ասել է, որ պատրաստ է 10 գյուղ վերցնել իր հովանու տակ և կերակրել: Ես հիշում եմ, որ ձիթհանի մեծ քարեր կային, որոնք հայրս, որպես թանգարանային նմուշ, նվիրել է: Հիմա քիչ բան է պահպանվում»,- SHANTNEWS-ին ասել է Բագրավան գյուղի հիմնադիրների թոռնուհի Նվարդ Մկրտչյանը:
Բագրավանը հիմնադրել են 1800-ականների վերջին: Ենթադրում են, որ նույն թվագրությունն ունի նաև ձիթհանը: Տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ ավելի վաղ թվագրության՝ 9-10-րդ դարերի խաչքար են նաև հայտնաբերել:
Բագրավանի հարևանությամբ, բայց սահմանային գոտում գտնվող Խարկովի պատմության ու կենցաղի թանգարանը Սեդրակ Խաչատրյանի տան մի անկյունում է բացվել:
Սկզբում Անիի եկեղեցիների մանրակերտներն էին միակ ցուցանմուշները, հետո արդեն ավելի արժեքավոր իրերով է այն համալրվել: Սեդրակ Խաչատրյանը Խարկովից Բագրավան տեղափոխված վերջին բնակիչներից է, իր հետ պատմական մայրաքաղաքի մասունքներից է բերել:
«Զանգի բեկորը, որը հայրս գտել է Անիից Խարկով ճանապարհին, իմ թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշն է: Վստահ եմ, որ այն Անիի եկեղեցիներից մեկինն է: Նաև գործիքներ են պահվում այստեղ, որոնք բերվել են նույն տարածքից: Անիի սահմանները սկսվել են Ղոշավանք, ներկայիս Հայկաձոր գյուղի տարածքից, որը Բագրավանին շատ մոտ է»,- SHANTNEWS-ին ասել է նմուշահավաք Սեդրակ Խաչատրյանը:
Անիից Խարկով ճանապարհին՝ Ախուրյան գետի ձախ ափին, Անիի քարհանքերն են գտնվում: Նույն այս տարածքում Սեդրակ Խաչատրյանի նախնիները շինարարական գործիքներ են գտել:
Նմուշահավաքը դրանց «Տրդատի գործիքներ» անունն է տվել ու դարձրել թանգարանային նմուշ: Անի մայրաքաղաքից բերված գործիքները նաև օգտագործում է: Դրանք նախնիների հիշողությունն են ու ժառանգությունը, որն ի տարբերություն տարածքի` փշալարերով անջատել հնարավոր չէ:
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...