20:45 02.09.2020
Սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն են տալիս քաղաքներին ու գյուղերին կառավարության հետ համաֆինանսավորման պայմաններով լուծել առաջնային համարվող խնդիրներ: Որպես կանոն սուբվենցիոն հայտերով մեծ ծրագրեր չեն իրականացվում: Սա կախված է նրանից, որ տեղական բյուջեների հնարավորությունները սահմանափակ են: Սուբվենցիայով Գյումրիում նորոգվում են փողոցների առանձին հատվածներ, որոնց երկարությունը մեծ չէ:Բայց այս փոքր փողոցաշինական ծրագրերն անգամ ծայրամասային թաղամասերին չեն հասնում: Օրինակը Գյումրիի Շերամ-2 թաղամասում է: 88-ից հետո կառուցված թաղամասում ռուս շինարարների հեռանալուց հետո ոչինչ չի փոխվել: Ճանապարհների բետոնյա ծածկը քայքայվել է, շենքերի ենթակառուցվածքները շարքից դուրս են եկել:
30 տարի առաջ Շերամը կառուցվեց ու հարևանությամբ գտնվող Մուշ թաղամասի հետ քաղաքի նոր կառուցապատման սահմանները գծվեցին: Շինարարությունը մնաց անավարտ, ու Շերամ թաղամասը քաղաքի ծայրամասում մնաց ընդամենը մի քանի շենքերով ու քոթեջներով: Քաղաքից կտրված է, ավելի մոտ է Մարմաշեն գյուղին:
Բնակիչները ներկայացնում են թաղի քայքայված ճանապարհները, դրանցով երթևեկող ընդամենը 3 միկրոավտոբուսները և կոյուղատար համակարգի վիճակը: Ամբողջ թաղամասի դիտահորերը խցանված են, կոյուղաջրերը նկուղներն են լցվում:
Վեոլիաջուր ընկերության թեժ գիծը միակ պատասխանատուն է, որին բնակիչները ահազանգել են, հեռախոսահամարն ու հասցեն թողել ու մնացել մաքրող բրիգադին սպասող: Ընկերությունից պատասխանել են, որ Շերամ թաղամասի կոյուղու հարցը սպասարկող ընկերությունը հերթի է դրել, ինչպես Գյումրիի շատ այլ հասցեներ: Ու եթե այս դեպքում հնարավորությունները մեծ են, որ օրերից մի օր հերթը կհասնի , դիտահորերը կմաքրվեն, ապա թաղամասի քարուքանդ ճանապարհների նորոգման հերթը չի հասնում արդեն 30 տարուց ավելի: Ռուս շինարարների կառուցած բետոնյա շերտը քայքայվել է՝ վերածվել հող ու ավազի:
Հիմնանորոգվող փողոցների քանդված ասֆալտաշերտը թաղամաս տեղափոխելու համար ևս պարզվում է ընթացակարգ գոյություն ունի: Բնակիչները պետք է ստորագրություններով դիմում ներկայացնեն, որպեսզի մի քանի բեռնատար քանդած ասֆալտից իրենց բաժին հասնի:
«Շերամ թաղամասում հնարավոր է թե խճապատում, թե ասֆալտի քերուկով հարթեցնելու աշխատանքներ: Դրա համար պետք է , որ այդ փողոցի , թաղի բնակիչները դիմում ներկայացնեն և ընթացք կտրվի: Ժամանակավոր լուծում է դա, բայց այս պահին միակ լուծումն է: Իսկ վերանորոգման ծրագրերում փողոցբների ընդգրկման առաջնահերթությունից ելնելով ենք նաև առաջնորդվում: Դրանբց մեջ մտնում է բնակեցված լինելը և շատ երթևեկելի լինելը: Շերամ թաղամասը այս պահին, ցավոք սրտի, այդ առաջնահերթությունների մեջ չկա»,-shantnews-ին ասել Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը:
Ըստ բնակիչների, իրենց դիմումը քաղաքապետարանում մուտքագրվել է ու առաջարկել են նորից սպասել: Իսկ ճանապարհների հիմնանորոգման ու թեկուզ մասնակի վերանորոգման համար այլ չափանիշներ են գործում, որոնց համաձայն ծայրամասային թաղերը շահեկան վիճակում չեն:
Շերամ թաղամասում 7 բնակելի շենք կա և 3 շարքով դասավորված քոթեջներ: Բնակիչների թիվը մոտ 150-ն է: Ու բնակեցված լինելու այս ցուցանիշը բավականացրել է տարիներ առաջ Շերամ թաղամասում փոքրիկ խաղահրապարակ կառուցելու համար:
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...
13:58 03.05.2025
Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել Մախաչևի թիմակցի նկատմամբUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 գրեփլինգի մրցաշարում պարտության է մատնել ռուս մարզիկ Մագոմեդ Զայնուկովին, հայտնում է armsport.am-ը: Մենամարտը տեղի է ունեցել մինչև 79.4 կգ բանակցային քաշային կարգում։ Երկու հինգ րոպեանոց ռաունդ տևած մենամարտում Ծառուկյանը միաձայն որոշմամբ հաղթել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի […] ...