08:06 03.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երեք մասնագետներ, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են նախարարությունում: Նրանց հնարավորություն կտրվի սեփական փորձն ու գիտելիքները ներդնել ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:
Սփյուռքահայ մասնագետներ Օնիկ Բայրամյանը, Անդրանիկ Կոստանյանն ու Լուսինե Էլլարյանն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նախարարի տեղակալն է նշել, կարևորում է «Ի գործ» ծրագիրը. «Հայաստանում պետական կառավարման համակարգի բարեփոխումները, հատկապես 2018 թվականի հեղափոխությունից հետո, շատ կարևոր են: Կառավարման արդյունավետության բարձրացումը մեզ համար առաջնային խնդիր է, և սփյուռքի ներուժի օգտագործման այս ձևաչափը կարող է օգտակար լինել, հատկապես, որ այժմ մշակվում են ոլորտային զարգացման հեռանկարային ծրագրեր 2020-25 թվականների համար»,- նշել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` նախարարության կայքում պարբերաբար տեղադրվող հայտարարությունների միջոցով ԿԳՄՍՆ թիմը համալրվում է նոր մասնագետներով, իսկ սփյուռքի մեր հայրենակիցների ներկայությամբ նաև նոր մտածողություն, աշխատանքային մշակույթ և ոճ կներմուծվի:
ԿԳՄՍ նախարարությունը «Ի գործ» ծրագրի շրջանակում նախապես հրավիրել էր 9 մասնագետի, որոնցից 7-ը համաձայնել են գալ Հայաստան, երեքն արդեն այստեղ են և առաջիկայում կանցնեն գործի: Հայաստան ժամանած մասնագետներից Օնիկ Բայրամյանը, Անդրանիկ Կոստանյանն աշխատելու են կրթության, Լուսինե Էլլարյանը` մշակույթի ոլորտներում: Մասնագետներն հանդիպումներ են ունեցել այն ստորաբաժանումներում, որոնց հետ աշխատելու են: Մշակույթի մասնագետը հանդիպել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ ծրագրի չորս մասնակիցներ հաջորդ մեկ տարվա ընթացքում կաշխատեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների վարչությունում՝ աջակցելով կանանց, երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին:
23:01 05.08.2025
Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասինՆոր մանրամասներ են հայտնի դառնում Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Հիշեցնենք՝ ըստ առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատեսանյակում ուրբաթ օրը սպասում է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղվարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի հերքել և, ըստ էության, […] ...
22:47 05.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարումՀունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում: Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը […] ...
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...