08:23 03.09.2020
ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Թովմասյանի որոշմամբ՝ ձերբակալվել են Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Տիգրանյանը և 54-ամյա Վարդան Տիգրանյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ովքեր կասկածվում են օգոստոսի 31-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում խուլիգանություն կատարելու մեջ, որի ժամանակ տեղի էր ունեցել պայթյուն, հնչել էին կրակոցի ձայներ:
Պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցի 7-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն փողոցի բնակիչներ, 23-ամյա Հրաչյա Տիգրանյանի, 21-ամյա Տիգրան Տիգրանյանի և 54-ամյա Վարդան Տիգրանյանի, Երևան քաղաքի Շարա Տալյանի փողոցի բնակիչ, 50-ամյա Աշոտ Սարգսյանի, Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչներ, 34-ամյա Հովհաննես Ավետիսյանի և 35-ամյա Տիգրան Ավետիսյանի, ինչպես նաև ոմն Դավիթի միջև: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Տ. Ավետիսյանը պայթեցրել է իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիչը, որի հետևանքով Հ. Ավետիսյանին պատճառվել է մարմնական վնասվածք: Պարզվել է նաև, որ ծեծկռտուքը ուղեկցվել է մասնակիցների կողմից հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որի ժամանակ հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ և միմյանց հարվածելով պատճառվել են մարմնական վնասվածքներ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, փայտե մահակ և 2 ինքնաշեն պայթուցիկ: Քննիչերը պարզել են նաև, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հ. Ավետիսյանը՝ «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» վնասվածքով: Ոստիկաններն ու քննիչները ժամեր անց, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ, տաք հետքերով խուլիգանություն կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են բերման ենթարկել Տ. Տիգրանյանին, Վ. Տիգրանյանին, Ս. Տիգրանյանին, Այգեստան փողոցի բնակիչ, 42-ամյա Արթուր Հարութունյանին, Սարի Թաղի բնակիչ, 55-ամյա Արթուր Հովհաննիսյանին, Ա. Սարգսյանին, Երևան քաղաքի Գալշյան փողոցի բնակիչ, 23-ամյա Համլետ Խաչատրյանին: Նշված անձինք ստորագրությամբ բաց են թողնվել իսկ Տ. և Վ. Տիգրանյանները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
20:59 21.05.2025
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքինՄայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...
20:39 21.05.2025
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՄայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...
20:26 21.05.2025
Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերըՇվեդիայում և Դանիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում խմբային փուլի արդյունքներով հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը։ A խմբի առաջին չորս տեղերում են Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրիան, B խմբում՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Չեխիան և Դանիան։ Հոկեյի ԱԱ, քառորդ եզրափակիչ․ Կանադա – Դանիա Շվեդիա – Չեխիա ԱՄՆ – Ֆինլանդիա Շվեյցարիա – Ավստրիա Բոլոր հանդիպումները տեղի […] ...
20:13 21.05.2025
Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...
19:58 21.05.2025
Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...