14:11 03.09.2020
Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ գործադիրն այս տարվա մայիսի 21-ի նիստում հայտարարել էր տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որը կառավարության կողմից իրականացվելիք ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկն է։
Ծրագրի շրջանակում պետությունը մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով կաջակցի մեկնարկի և առաջընթացի հարցում դժվարություններ ունեցող մասնավոր հատվածի ներդրումային նախաձեռնություններին։
«Ընդհանուր առմամբ, ծրագրի տրամաբանությունն այն է, որ պետությունը առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, իսկ 50 տոկոսը՝ ֆինանսական կազմակերպությունների։ Այսօր մենք քննարկում ենք ձեռնարկատեր-պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ընկերության որոշակի կանոններին վերաբերող հարցեր»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերով՝ երկար քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ որոշակի փոփոխություններ կկատարվեն ֆոնդի գործողության կանոններում։
Ներկա կարգավորումներով նախատեսվում է, որ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն դոլարին կամ ավելի, քան 2 մլն դոլարին համարժեք գումար։
Ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ գումարը մի փոքր ավելի քիչ լինելու դեպքում, քան 1 մլն դոլարն է, կամ ավելի բարձր լինելու դեպքում, քան 2 մլն դոլարն է, կառավարությունը էապես ավելի մեծ մասնակցություն կարող է ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին։
«Այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն կազմի 500 հազար դոլարից մինչև 4 մլն դոլարի սահմաններում»,- ասել է Խաչատրյանը։
Նախարարը նշել է՝ երկրորդ փոփոխությունն այն է, որ մինչ այժմ կառավարությունը սահմանափակել էր ֆոնդի կառավարչին նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն մեկնարկող ներդրումային ծրագրերի դեպքում։
«Այս նախորդ ամիսների ընթացքը վկայում է, որ բազմաթիվ ծրագրեր կան, որտեղ ներդրողն արդեն իսկ որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում։ Եվ այն փաստը, որ կայացած ներդրումներ կան արդեն որոշակի ոլորտներում, սահմանափակում է կառավարչին այդպիսի ծրագրերի հարցում։ Եվ կառավարությունը որոշեց, որ կառավարչին պետք է թույլ տալ նաև մասնակցել ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին։ Սա էապես մեծացնում է ներդրումային հնարավորությունները և այն ծրագրերի առաջխաղացման պոտենցիալը, որոնք այսօր առկա են»,- ասաց նա։
Սահմանվում է նաև, որ կառավարությունը ֆոնդում կունենա 10 տարի ժամկետով մասնակցություն։ Առաջին հինգ տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ երկրորդ հինգ տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար։
Մյուս կանոնն այն է, որ ֆոնդի կառավարիչը գործունեության ողջ ժամանակահատվածի համար պետք է ապահովի կառավարության հատկացրած գումարների համար սպասվող առնվազն 8 տոկոս եկամտաբերություն։
Նախարարը հավելել է, որ առաջիկայում հայտ կլինի և բավարարում կտրվի 5 մլրդ դրամի սահմաններում, որը 50 միլիարդի համար որոշված առաջին չափաքանակն է։
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...
13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...
13:11 09.07.2025
Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ԶախարովաԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...
13:00 09.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...